Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. ՀՔԾ-ն հաստատում է

Ձերբակալվել են ևս երկու անձինք` անօրինական հավաքներ կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ևս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Դ. Ս.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել և ղեկավարել է հավաք` առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երևանի քաղաքապետարանին:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` Դ. Ս.-ն և մյուսները չեն կատարել վերը նշված օրենքով սահմանված` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունները: Ավելին, շարունակելով անօրինական գործողությունները, Դ. Ս.-ն հավաքի մասնակիցների հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց:

Մասնավորապես, 13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Դ. Ս.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարան: Դ. Ս.-ն և անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Իսկ 14.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Դ. Ս.-ն հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք: Հավաքի մասնակիցները Դ. Ս.-ի կազմակերպմամբ և անմիջական մասնակցությամբ ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, անտեսելով մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող փողոցների շրջափակումը դադարեցնելու` ոստիկանության օրինական պահանջները և շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները` Դ. Ս.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` այդ կերպ վտանգելով պետական իշխանության կարևորագույն մարմնի բնականոն գործունեությունը:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան, որի հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքի մասնակիցները Գ. Մ.-ի անմիջական մասնակցությամբ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող Երևանի հենակետային բժշկական քոլեջի մուտքի դուռը և բռնություն գործադրելով քոլեջի աշխատակիցների նկատմամբ` ապօրինի ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Դ. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Մ.-ն` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan