Դուք դասեր չեք քաղել մարտի մեկից. Սերժ Սարգսյանը չցանկացավ շարունակել բանակցությունները (Տեսանյութ)
Այսօր «Մարիոթ» հյուարանոցում պլանավորված բանակցությունները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ըստ էության, չկայացավ:
Հանդիպման մեկնարկին Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում,թե ինչպես են բանակցելու լրագրողների ներկայությամբ։ Սարգսյանին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց,որ թյուրըմբռնում կա,և ինքը ոչ թե բանակցելու է եկել, այլ քննարկելու իշխանափոխության հարցը։
Սերժ Սարգսյանը հրաժարվեց շարունակել բանակցությունները և հեռացավ «Մարիոթ» հյուրանոցից:
«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն», - հայտարարեց Սերժ Սարգսյանը, այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանը չի պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, և որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:
Փաշինյանը կոչ է անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը ադեկտվատությունը կորցրել է և լավ չի տիրապետում իրավիճակին», - հայտարարեց Փաշինյանը՝ ակնարկելով տապալված բանակցությունները:
Zham.am