Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։
«Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար»,-գրել է նա։
Սաակաշվիլին «Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ երկխություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»։
«Եվ առհասարակ, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,-վստահեցրել է նա։
Zham.am