«Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք». Սարգիս Գրիգորյան
Դիտել նաև
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Փաշինյանի «բարի» և «չար» «ոստիկանները»
Անգիր անելով մարդիկ դառնում են տնտեսագետ, իրավաբան, դատավոր․ Վահե Գրիգորյան
Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և խնդրել Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից:
«Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում`հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են` էրեխեք, ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկորին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը: ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյան»: