1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
19-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը (Տեսանյութ) Մայրապետյանի գործը լակմուսյան թուղթ է երկրի դատաիրավական համակարգի առողջացման համար (Տեսանյութ) «Ելքը» Նիկոլ Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու Նիկոլը պատրաստվում է «քցել» ամբոխին և ... ճիշտ է անում. Տեսանյութ Տիգրան Ուրիխանյանն իրեն քցվա՞ծ է համարում իշխանության կողմից. լուսանկար Վարչապետը պարգևներ կհանձնի ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողներին. ուղիղ Ինչո՞ւ Դանիել Իոնիսյանը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ միասին քննադատեց նաև Փաշինյանի իշխանությանը Փաշինյանի թիմը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անուղղակի դաշինք կնքեցին, որպեսզի մյուս բոլոր ուժերին դուրս թողնեն ապագա ԱԺ-ի կազմից (Տեսանյութ) «Համաներում ցմահականներին» աջակցության հավաք՝ ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ
ԼՐԱՀՈՍ
19-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել Բանակում մահվան դեպքերը պատշաճ ուշադրության չեն արժանանում. իրավապաշտպան Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանին բերման կենթարկեն ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Հայաստանում թուրք փախստականներ կա՞ն ու ավելի շատ, քան Ադրբեջանում. ՄԱԿ-ի զեկույց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը (Տեսանյութ) Մայրապետյանի գործը լակմուսյան թուղթ է երկրի դատաիրավական համակարգի առողջացման համար (Տեսանյութ) «Բեսպրիդելը շարունակվում է... Ոստիկանությունն էլ թուղթ է սևացնում...». Թեհմինա Վարդանյան Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյանը Ժնևում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ Ժնևում (լուսանկար) ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 1 միլիոնի կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են Սևանի հարկային տեսչության պետն ու տեղակալը (Տեսանյութ) Աղբի մեջ «կորած» Հյուսիսային պողոտան (լուսանկար) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ Լիարժեք կրթություն լսողության խանգարում ունեցող երեխաներին (ֆոտոշարք) Ամուլսարի մասին ավելի լավ է խոսեն մասնագետները Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով (ֆոտոշարք) Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները հանդիպել են Վայոց Ձորի մարզպետին Ադրբեջանը խորացնում է ռազմական կապերն Իսրայելի հետ «Ելքը» Նիկոլ Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու «Փյունիկ»-ը հեգնել է ՀՖՖ-ին «Լիահույս ենք, որ ՀՀ ղեկավարությունը մոտ ապագայում քաղաքական կամք կդրսևորի բանակցային գործընթացը շարունակելու համար». Մամեդյարով Սուրեն Աբրահամյանի որդին պաշտոն է ստացել. տարոսը մյուս հայրերի որդիներին Արա Բաբլոյանը ողջունում է ԸՕ-ի արտահերթ նիստ հրավիրելու որոշումը «Ելք»-ը վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ արդեն անցկացրել է քննարկում Նիկոլը պատրաստվում է «քցել» ամբոխին և ... ճիշտ է անում. Տեսանյութ «Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է».Արսեն Թորոսյան «Մնացածը թող որոշեն երեկվա նիստին ԾԴ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների բացակա պատգամավորները». Լենա Նազարյան Նաիրա Զոհրաբյանը պատգամավորներից ստորագրություն է վերցնում. տեսանյութ Ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ Հոգեբույժ քրեագետն ասել է, թե որն էր Կերչի մարդասպանի դրդապատճառը (տեսանյութ) Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը` վարչապետի թեկնածուի մասին Ոստիկանները բացահայտեցին 5.000.000-ի գողության դեպքը (լուսանկարներ) Բացահայտվել են ծեծկռտուքի ընթացքում երկու քաղաքացու ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները Տիգրան Ուրիխանյանն իրեն քցվա՞ծ է համարում իշխանության կողմից. լուսանկար Ծովի վրայով կառուցված ամենաերկար կամուրջը բացվել է Չինաստանում. շինարարությունը տևել է 10-ը տարի (տեսանյութ) Վարչապետը պարգևներ կհանձնի ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողներին. ուղիղ Ինչո՞ւ Դանիել Իոնիսյանը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ միասին քննադատեց նաև Փաշինյանի իշխանությանը Օրվա կադր՝ առանց մեկնաբանության Հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում Անկախ ծառայողական քննությունից՝ խոշտանգման հատկանիշների դեպքում պետք է իրականացվի քրեական վարույթ. ՄԻՊ Ու՞մ է ղեկավար նշանակել Հայկ Մարությանը Կենտրոն, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում Փաշինյանի թիմը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անուղղակի դաշինք կնքեցին, որպեսզի մյուս բոլոր ուժերին դուրս թողնեն ապագա ԱԺ-ի կազմից (Տեսանյութ) Արմեն Փամբուխչյանը ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին տեղեկացնում է Արմեն Սարգսյանը Ժնևում այցելել է Համաշխարհային ներդրումային hամաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար (լուսանկար) Սահմանադրական խառնաշփոթ. «Ելք» խմբակցությունում նույնպես դեռ չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե ոչ Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում. զանգ անծանոթ համարից՝ կանացի ձայն... Արա Բաբլոյանը Տիգրան Ուրիխանյանին ներկայացրեց՝ թե որտեղ էր ավանտյուրան երեկվա ԸՕ քվեարկության հետ կապված «Համաներում ցմահականներին» աջակցության հավաք՝ ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ Ալավերդու և Ամուլսարի կապանյան ազդեցությունը... Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել Շիրակ Թորոսյանի համար ևս «բարիկադներ են ապամոնտաժում». նա ՔՊ-ի ցուցակում է լինելու Շմայսի եղբայրները ևս հարցաքննվել են Մարտի 1-ի գործով. «Ժամանակ» «Ծառուկյան» և «Ելք» դաշինքը ստորագրահավաք են նախաձեռնում. Նաիրա Զոհրաբյանը հորդորում է միանալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով՝ ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին ԱԺ հերթական նիստը մեկնարկել է թեժ հայտարարություններով՝ ուղիղ «Ծառուկյան» խմբակցությունից ովքեր էին միացել ԱԺ-ում ՀՀԿ-ի երեկվա բոյկոտին ՔՊ-ն տրոհվելու եզրին է. Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում Նախարար Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ Վախը մեծ է. «Ծառուկյան»-ը որոշել է քավել հոկտեմբերի 2-ի քվեարկության մեղքը Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. Նա հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին Որոշել են կրճատել նախարարությունների թիվը (Տեսանյութ) ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել առանց Նաիրա Զոհրաբյանի (Տեսանյութ) Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանից. այս անգա՞մ էլ Փաշինյանի թելադրանքով կգործի Խաչատուր Սուքիասյանի որդին եւ Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են (Տեսանյութ) Ստամբուլում մեկնարկում են Համշենի հայերենի բարբառն ուսուցանող դասընթացներ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անդամները սարսափած են Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Հեղափոխությունը շարունակվելու է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ Փետրվարի 31-ին` առավոտյան ժամը 20-00-ին, Արարատի մարզում սպասվում է ձնախառն կարկուտ Կենտրոնական բանկը ներկայացնում է հայաստանյան հիփոթեքային շուկայում գործող առաջարկները Կերչի հրաձիգը հարձակումից առաջ այրել է իր անձնական իրերը. Տեսանյութ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ) Ես այդ ինտիմ պահեր պարունակող հոլովակի աղջկա հետ որևէ կապ չունեմ. Դիանա Գասպարյան «Կարծես սառույցը տեղից շարժվում է ու Երևանը կրկին հանգիստ շնչելու է». Աշոտ Ասատրյան Իսկ հնարավո՞ր է արդյոք «ընտրովի արդարադատության» միջոցով «Նոր Հայաստան» կառուցել, պարոն Փաշինյան Ընտրական օրենսգիրքը կարող է ընդունվել առանց ՀՀԿ-ի կողմ քվեարկությա՞ն ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել «Կարող էի օգտագործել առիթն ու տապալել օրենքի ընդունումը». Արա Բաբլոյան «Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության տակ». Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին
Հարցում

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ և առաջացել համակարգային ճգնաժամ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով ու պետության ցմահ ղեկավար լինելու հավակնության պատճառով:

Մարդիկ արդարացիորեն կարծում են, որ խոսքի արժեքը զրոյացրած, անարդյունավետ կառավարում ապահոված ու պետական կառավարման բոլոր արատներն իր մեջ մարմնավորած սուբյեկտի կառավարման ներքո հնարավոր չէ պետության զարգացում ունենալ:

Ներկայումս տեղի ունեցող գործընթացները զուտ իշխանության համար քաղաքական պայքար չեն ու դուրս են իշխանություն-ընդդիմություն դասական մրցակցության տիրույթից: Քաղաքական դաշտի փոշիացման ու քաղաքականության կոմերցիալիզացիայի պայմաններում հանրային կոնսոլիդացիային նպաստող գործոն է դարձել յուրօրինակ նեգատիվ քվեարկությունը՝ մերժումը:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղափոխական իրավիճակ ու համակարգային ճգնաժամ չի կարող ստեղծվել մեկ մարդու պատճառով, բայց տվյալ դեպքում հենց այդպես էլ կա, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան տխրահռչակ սկզբունքով: Այսինքն՝ ինքն իրենով է փոխարինել համակարգը և բնական է, որ համակարգի դեմ պայքարը ավտոմատ վերածվում է իր դեմ պայքարի:

Որքան էլ ՀՀԿ ղեկավարին շրջապատող «քառակուսի» դեմքերը օրինակներ բերեն Եվրոպայից ու հրամցնեն Գերմանիայի բազմամյա կանցլեր Մերկելի փորձը, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխելով, «ռեյտինգային» ընտրակարգ ներմուծելով և խորհրդարանական մեծամասնություն վերցնելով գնում է ոչ թե ժողովրդավարացման, այլ փորձում է Հայաստան ներմուծել հետամնաց աֆրիկյան, մահմեդական և միջինասիական երկրներին ներհատուկ բարքեր ու քաղաքական խաղի կանոններ:

ՀՀ քաղաքացիները գիտակցում են կամ բնազդաբար են զգում, որ Հայաստանի ադրբեջանականացումը հզոր սպառնալիք է մեր անվտանգությանը: Գիտակցում ու զգում են, և դա է պատճառը, որ իրենցով են լցրել փողոցները:

Սերժ Սարգսյանը հիմա գրեթե զրոյական լեգիտիմություն ունի և ավելի վատ վիճակում է, քան 2008-ի մարտի 1-ից հետո: Եթե նախկինում Սերժ Սարգսյանի հանդեպ կար անվստահություն, ապա այժմ անվստահությունը տրանսֆորմացվել է ատելության:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: Այդ կարգախոսը մտել է բոլորի տներն ու դարձել իդեա-ֆիքս: Նման պայմաններում ինչպե՞ս է պատրաստվում կառավարել Սերժ Սարգսյանը: Նրա նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է կրում, ինչը վտանգավոր է և՛ իր, և՛ Հայաստանի համար, քանի որ ստեղծում է պայթյունավտանգ մթնոլորտ:

Ստի բումերանգի էֆեկտը

Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հաջողել է բացառապես իշխանությունը պահելու հարցում: Մնացած առումներով ձախողումներ են:

Սերժ Սարգսյանին մերժել են այն քաղաքացիները, ովքեր արտագաղթել են Հայաստանից: Մերժում են նրանք, ովքեր մնացել են այստեղ: Մերժում են պետական ապարատի ներկայացուցիչները (շատ դեպքերում նաև՝ ՀՀԿ վերանախվի ոչ օդիոզ հատվածը), բիզնեսմենները, վարձու աշխատողները, գործազուրկները, ուսանողները, աշակերտները, թոշակառուները և մյուսները: Նա դարձել է համազգային հակահերոս:

Բոլորն էլ արդեն հասկացել են, որ Բ26-ը կառավարում է բացառապես ստի, կեղծիքի և բանսարկությունների միջոցով:

Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանում միայն ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ, շրջապատված լինի պնակալեզներով ու միայն ինքը հանդես գա ժողովրդի անունից: Խաբելն ու կեղծելը դարձել են կառավարման նորմա:

Վերջին սուտը, սակայն, լցրեց համբերության բաժակը: Սուտն այժմ բումարենգի պես վերադարձել է ու իր հարվածներն է հասցնում այն տարածողին:

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը համառում է վարչապետի պաշտոնում, ապա այստեղ փոխզիջումային դաշտ չի կարող լինել հեղափոխության ու Բ26-ի միջև: Սերժ Սարգսյանի վարչապետության ամեն մի օրը մեծացնում է լարվածությունը, ստեղծում բախումնածին պայմաններ ու պարալիզացնում պետական կառավարման համակարգը:

Առկա պայմաններում կողմերը նահանջի տեղ ու մտադրություն չունեն. Սարգսյանի կարգախոսը «Մահ կամ իշխանությունն» է, իսկ հեղափոխությունն ընտրել է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը, որոնք փոխբացառող են: Սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանից դուրս փոխզիջման դաշտ չկա պետական ապարատի հետ:

ՀՀԿ ղեկավարին չպետք է նույնացնել պետական կառավարման ողջ համակարգի հետ: Ուստի, փոխզիջումային դաշտ փողոցի ու պետական ապարատի միջև կարող է լինել:

Պետական ապարատում պետք է հասկանան, որ սա մարող գործընթաց չէ: Կարող է մի օր շատ մարդ դուրս գալ փողոց, մի օր՝ քիչ, իսկ մեկ այլ օր փողոցը դատարկ լինի ու հետո էլի լցվի, կարող է Սարգսյանը շաբաթներ կամ ամիսներ մնալ վարչապետի աթոռին, բայց «Մերժի՛ր Սերժինը» արդեն մտել է մարդկանց սրտերն ու հոգիները, ինչը նշանակում է, որ Սարգսյանի մերժումն առարկայական տեսք է ստանալու ամեն դեպքում և ոչ շատ հեռու ապագայում: Միևնույն է Սերժ Սարգսյանը չի կարողանալու կառավարել, իսկ ժողովուրդը թույլ չի տալու Սերժ Սարգսյանին կառավարել իրեն: Թույլ չտալը կարող է լինել ակտիվ կամ պասիվ փուլերով, բայց միևնույն է ամեն անգամ ակտիվ փուլում լինելու է պայթյուն:

Մենք բազմիցս ենք զգուշացրել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծացել է ներքին ու արտաքին ֆորսմաժորային զարգացումների հավանականությունը: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այսպես ասած, ծաղիկներն են: Ու որպեսզի ամեն ինչ ցանկալի սահմաններում մնա, անհրաժեշտ է լուծում: Քաղաքական լուծում:

Մարդիկ հույս ունեին, որ Սերժ Սարգսյանի կառավարման մոդելից կազատվեն Սահմանադրության ուժով: Պարզվեց, որ Սահմանադրությունը փոխվում է և դուրս է մնում երկու ժամկետից (անընդմեջ) ավելի կառավարելու արգելքը:

Մարդիկ նաև հույս ունեին, որ գոնե սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանն, իր խոստման համաձայն, կհեռանա իշխանության ղեկից, բայց հիմա արդեն բոլորն են տեսնում, որ իրենց պարզապես խաբել են: Բայց ստի ու կեղծիքի լիմիտը սպառվել է, հանրային մանիպուլյացիաների բոլոր գործիքներն այլևս շարքից դուրս են եկել ու Սերժ Սարգսյանը մնացել է մենակ:

Խնդիրն այժմ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» բանաձևն անարյուն և առանց ցնցումների կյանքի կոչելն է:

Պետք է հիմիկվանից պատրաստվել հետսերժական Հայաստանի գալստյանը: Փողոց դուրս եկած երիտասարդների էներգիան կարելի է բարձր արդյունավետությամբ ուղղել պետականաշինության գործին: Մենք Ադրբեջանի վերածելու հայրենիք չունենք:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Հ.Գ.: Կա տեսակետ, թե իբր ԵԱՏՄ-ում ընդունված խաղի կանոն է երկու ժամկետից ավելի կառավարելը, և Սերժ Սարգսյանը բացառություն չէ:

«Ինչո՞ւ Պուտինին, Լուկաշենկոյին կամ Նազարբաևին կարելի է երկու անգամից ավելի մնալ երկրի ղեկին ու ցմահ կառավարելու մտադրություն ունենալ, իսկ Սերժ Սարգսյանին չի կարելի»,-հայտարարում են ՀՀԿ ղեկավարի քաղաքական փաստաբանները ու փորձում արդարացնել Սարգսյանի 3-րդ ժամկետը:

Այո՛, ԵԱՏՄ-ում առկա է ավտորիտար մեթոդներով կառավարում և Հայաստանը նույն շարքում է: Անշու՛շտ, ցանկալի կլիներ, որ Հայաստանում հաստատված լիներ ժողովրդավարություն, և մենք դուրս լինեինք այդ շարքից, բայց հասկանալի է, որ անցումային շրջանում ավտորիտարիզմն օբյեկտիվորեն անխուսափելի է: Խնդիրը, սակայն, այն է, որ նույն Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում մենք գործ ունենք ավտորիտար ռեժիմների հետ՝ ավտարիտետ (հեղինակություն) ու խարիզմա ունեցող ղեկավարներով, ովքեր այդ երկրների համար սոցիալ-տնտեսական առաջընթաց են ապահովել: Այսինքն՝ կոնկրետ դրական արդյունք են արձանագրել:

Այսպես՝ Պուտինի ղեկավարման շրջանում ՌԴ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ և դրականորեն փոխվել է ՌԴ քաղաքացիների կենսամակարդակը: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ու Նազարբաևի մասով:

Ի դեպ, Ադրբեջանում էլ Իլհամ Ալիևի ավտորիտարիզմն ուղեկցվել է հսկայական արդյունքներով: ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 10 անգամ, կտրուկ ավելացել է ռազմական բյուջեն:

Սերժ Սարգսյանի մոտ, ցավոք, չստացվեց Հայաստանի համար դրական արդյունքներ ապահովել: Մեր ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով այժմ ավելի քիչ է, քան 2008-ին, երբ ՀՀԿ ղեկավարը ստանձնում էր նախագահի պաշտոնը: Աղքատությունը վերջին 10 տարում ավելացել է, մինչդեռ հակառակն էր խոստացվել: Արտագաղթի թվերն էլ բոլորը անգիր գիտեն: Այնպես որ, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ համեմատությունը տեղին չէ:

Մեր պարագայում գործ ունենք հանրային հեղինակությունից ու խարիզմայից զուրկ ղեկավար, որի օրոք հետընթաց է արձանագրվել: Նոնսենս է, երբ նման կառավարիչը ոչ միայն պահում է իշխանությունը, այլ նաև վերարտադրվում ու ցմահ կառավարելու հայտ ներկայացնում:

Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ-ն առաջընթաց ունենար, ապա Հայաստանի հանրությունն առնվազն դեմ չէր լինի նրա 3-րդ ժամկետին: Բայց մենք ունենք հակառակ պատկերը և բնական է, որ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով փոփոխություններ ու այդ փոփոխությունների նախապայման են տեսնում Սերժ Սարգսյանի հեռացումը:

7or.am

website by Sargssyan