Փակ համարով մեքենան երեխաներ էր բռնում՝ ոստիկանություն տանելու համար
Արտաշեսյան-Բագրատունյաց խաչմերուկում մի խումբ ոստիկաններ վազում էին երկու դպրոցական երեխայի ետեւից եւ փորձում էին բերման ենթարկել: Դպրոցականներին հաջողվեց փախնել:
Ոստիկաններն այդ ընթացքում շարժվեցին այդ տարածքում գտնվող մեկ այլ երիտասարդի ուղղությամբ եւ կարողացան բերման ենթարկել:
Նրան նստեցրին մեքենայի մեջ, որի պետհամարանիշի վերջին 2 թվերը փակված էին թղթով եւ տեսանելի չէին: Ի դեպ, մեքենայի մեջ կային այլ քաղաքացիներ, որոնց էլի բերման էին ենթարկել: