Ռուբեն Բաբայան. «Բզես-չբզես, հրաբուխը պայթելու է»
Ապրիլի 19-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի «հանգած հրաբուխ» արտահայտությանը, որ ՀՀ վարչապետն արել էր ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի, Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն ասաց, որ հանգած հրաբուխը հնարավոր չէ արթնացնել, այն էլ «բզբզալով»:
«Մեռած մարմինը հնարավոր չէ կենդանացնել, քանի որ հրաբուխն ունի օրենքներ, այն կուտակում է համապատասխան էներգիա, եւ տեղի է ունենում ժայթքում, սա է օրենքը: Բզես- չբզես, պետք է հասկանալ, որ հրաբուխը պայթելու է: Պետք է փորձես այնպես անել, որ վնասները հնարավորինս քիչ լինեն: Հասարակությունն էլ է ապրում բնության օրենքներով, իր օրինաչափություններով ու զարգացումներով, իր դրսեւորումներով:
Եվ աշխարհում շահում են այն երկրները, որտեղ հասկանում են այդ օրենքները: Հասկանում են, որ չի կարելի մշտապես դոփել տեղում»,-ասաց բեմադրիչը: Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, մեզ անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ. «Հարկավոր են համակարգային փոփոխություններ…Ընդ որում, ներկայումս կատարվողը անձերի կռիվ չէ, այլ համակարգի մերժում է եւ պահանջ է՝ հաստատել նոր համակարգ»:
Մանրամասները՝ Aravot.am- ում: