Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի քարտուղար
Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար է նշանակվել Հովհաննես Նիկողոսյանը:
Հ.Նիկողոսյանը տարբեր տարիների աշխատել է Վաշինգտոնի Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնում (2010), Դյուքի համալսարանում (2012-2013), ուսանել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ Թավիթյան կրթաթոշակային ծրագրով (2014):
2010թ-ից ի վեր դասավանդում է Հայ-ռուսական, իսկ 2015-ից` Հայաստանի ամերիկյան համալսարաններում: