Նոր կյանքի գյուղապետը բերման է ենթարկվել Վեդիի ոստիկանություն
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ում գլխավորությամբ այսօր առավոտյան փակվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Վեդիի բաժին:
Բերման ենթարկվելիս ընդդիմադիր գյուղապետն իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակում էր տալիս: