Սերժ Սարգսյանի կադրին ժամանակավորապես գործուղեցին նախագահական
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պաշտոնյաներից զատ` Արմեն Սարգսյանը երեկ նաև նախագահականում է նշանակում-ազատումներ արել: Մասնավորապես` Արմեն Գևորգյանի` փոխվարչապետ նշանակվելուց հետո նախագահականում աշխատակազմի ղեկավարի թափուր մնացած պաշտոնն այժմ նախագահի հրամանագրով զբաղեցնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը, բայց ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդան Մակարյանին, ով նախագահի աշխատակազմում իր երկարամյա աշխատանքի ընթացքում, ասում են, հասցրել է տիրապետել պետական համակարգին, կարճ ժամանակով, այսպես ասած, «գործուղել» են` օգնելու Արմեն Սարգսյանի նոր ստեղծվող աշխատակազմին, և առաքելությունը բարեհաջող ավարտելուց հետո նա կվերադառնա»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում