Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Անահիտ Բախշյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. Անչափ ցավում եմ մեր պետության համար

Վերջապես ՀՀԿ-ն ու Դուք հասաք Ձեր նպատակին։ Բոլոր թույլատրելի ու հատկապես անթույլատրելի ճանապարհներով ԱԺ-ն ընտրեց խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի առաջին վարչապետին ։ Սահմանադրության փոփոխություններն արվեցին հենց այն նպատակով, որ ընտրվելուց հետ Ձեր ուղերձում կարմիր թելով անցնի հետևյալ միտքը․ «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսացության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»։

Ձեր ամբողջ ելույթում չկար մի միտք, որն ուղղված լիներ մեր ժողովրդին այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման թիվ մեկ հարթակի ամբիոնն այն տեղը պետք է լինի, որտեղից ելույթ ունեցողն իր ասելիքն ուղղի նախ՝ ժողովրդին։ Չկար մի միտք, որը հույս արթնացներ նրա մեջ, չկար մեղայական ասելիք, որն ուղղելով ժողովրդին նաև ներողություն խնդրեիք նրանից իր աղքատության, կոռուպցիայի համատարած առկայության, աշխատատեղերի պակասի ու արտագաղթի համար։ Դրա փոխարեն լիքը խորհուրդներ տվեցիք ընդդիմադիր երիտասարդ պատգամավորներին, որ լսել չեն կարողանում։ Իսկ Դուք լսո՞ւմ եք մեր ժողովրդին, որոնք հազարներով այս օրերին շրջափակել են մայրաքաղաքը ու ոչ միայն այն։ Դուք լսո՞ւմ եք այդ երիտասարդ պատգամավորներին, ովքեր, ի տարբերություն Ձեզ, շատ խելացի մտքեր են արտահայտում այդ ամբիոնից։ Երիտասարդներին մեղադրում եք մի բանում, որի օրինակը Դո՛ւք պիտի ծառայեիք, որը չեք արել ու մեղադրում եք նրա՞նց։ Ասում եք, եթե միլիոն մարդ լիներ դրսում, Դուք միգուցե լսեիք։ Է՜, ասում եք էլի, միլիոն չափահաս անկաշկանդ մարդ մնացե՞լ է Երևանում, որ հավաքվեն։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ՝ ոչ։ Ասել եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք երիտասարդներին։ Կրկնեմ պարոն Մարուքյանի հարցը, ինչո՞ւ մոտ 30 տարի լինելով երկրի կառավարման տարբեր օղակներում դա չեք արել, ընդհակառակը ամլացրել եք թե՛ ՀՀԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի դաշտն այնքան, որ միայն Ձեզ տեսան, որպես երկիրը «դզող»։ Ասում եք կառավարական շենքի սեփականաշնորհումը Ձեր անունով օրենքով է, բա դա ասելու բան է՞, իմ կարծիքով որպես ՀՀ վարչապետ դա Ձեր առաջին ապօրինի քայլն է, ապացուցեք, որ դա ՀՀ օրենքներին չի հակասում։ Վերջապես, Մանե Թանդիլյանի ամբողջ ելույթը, ի պատասխան Ձեր ելույթի, Ձեր անցած 10 տարիներին խոստացված, բայց այդպես էլ չիրականացված ծրագրերի մասին էր, որին այդպես էլ չպատասխանեցիք։ Առնվազն պիտի ասեիք՝ Մանե ջան, Դուք ճիշտ եք, որի համար ներողություն պիտի խնդրեիք։

Պարոն Սարգսյան, Ձեր ելույթում չկար ժողովրդի առաջնորդին սազական խոնարհություն, չկար մեր թևաթափ ժողովրդին ծառայելու կամք, կար ընդամենը մի հանդուգն ասելիք՝ մենք ենք, որ կանք, այսինքն կառավարման ղեկը քաղաքական մեծամասնությանն է, ոնց ասենք, էդպես է լինելու, այնինչ մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու խորհրդարանական կառավարման ժամանակ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցությունը պետք է լինի շատ ներկայանալի։ Անչափ ցավում եմ մեր պետության համար։ Դուք Ձեր ուղերձում ասեցիք ճիշտ հակառակը։ Ասածներիս համամիտ չե՞ք, գործով, միայն գործով ապացուցեք։

Անահիտ Բախշյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan