Հայաստանի խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետի պաշտոնում
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հատուկ նիստում ընտրեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։
Սարգսյանի օգտին է քվեարկել 77, դեմ է քվեարկել 17 պատգամավոր: Նշենք, որ նիստի մեկնարկին գրանցվել էր 91 պատգամավոր:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց. «Մեծարգո պարոն Սարգսյան, մեծարգո պարոն վարչապետ, շնորհավորում եմ ձեզ նոր կառավարության, նոր համակարգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»:
Zham.am