Բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ
Հայտնում ենք, որ ժամը 16։30 դրությամբ բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել:
Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն։
Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ։ Նրանցից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
Նշենք, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը՝ Tert.am-ի: