Միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ սթափեցնելու ՀՀ իշխանություններին. ՔՊ
Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վՀամոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։
Այս մասին ասվում է «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարության մեջ՝ որով կուսակցությունը կոչ է հղել միջազգային հանրությանը։
«Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը և բռնությունները մերժելու սկզբունքը և գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը՝ միջազգային հանրությանը կոչ ենք անում.
- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,
- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը,
- Հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող և դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը և շարունակական ճնշումները»,-ասվում է հայտարարությունում։
արչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։