Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն, հոսպիտալացված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկա պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա վնասվածքներ ունի. նույն ԲԿ-ում հոսպիտալացված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն, քերծվածք են: Այժմ վիրակապում ենք, որպեսզի գնահատենք վիճակը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
Նաիրի ԲԿ է տեղափոխվել նաև 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ թեթև:
«Ծանր վիճակում գտնվող ոստիկանը բեկորային վնասվածք է ստացել` անոթի վնասումով: Հիմա արդեն տեղափոխվել է վիրասրահ, որպեսզի նորից գնահատենք վերքերի վիճակը»,- ասաց Անատոլի Գնունին: