Կարճ տևած նիստում միայն արձանագրեցին՝ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Այսօրվա նիստը կարճ տեւեց, որովհետև ընդամենն արձանագրեցին Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությունը, ԱԺ-ում ՀՀԿ-ՀՅԴ համատեղ նիստից հետո, որը տևեց 5 րոպե, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ընթացակարգով՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են։ Վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի, և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք», - նշեց նա։
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում: