Քայլ անելու և Սերժին մերժելու կարճ ժամանակ է մնացել. Արմեն Գրիգորյանի կոչը քաղաքացիներին
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը կոչ արեց Հայաստանի քաղաքացիներին գալ Ֆրանսիայի հրապարակ և այնտեղ արտահայտել իրենց բողոքն ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ երկրի վարչապետի՝ առաջին դեմքի վերընտրման դեմ:
«Կոչ եմ անում այն բոլոր քաղաքացիներին, որոնք դեռ տանն են միանալ այս հրապարակին, որտեղ տիրում է ազատության ոգին: Երազանքները, որոնք մենք ունեցել ենք, հնարավոր է իրականացնել, և այս հրապարակից մենք կարող ենք կերտել ապագա Հայաստանը», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նաև հավելեց, որ հայ հասարակությանը կարճ ժամանակ է տրված մոբիլիզացնելու քաղաքացիական հասարակության ուժերը` «Քայլ անելու և Սերժին մերժելու» համար:
Zham.am