Ուսանողները փակել են Աբովյան փողոցը
Ուսանողները նստել են գետնին և արգելափակել են Աբովյան փողոցը՝ վանկարկելով՝ «Դուրս արի փողոց», «Դասադուլ», «Քայլ արա՝ մերժիր Սերժին», «Գործադուլ»:
Վարորդները բողոքում են, որ ճնշումների են ենթարկվում, ինչին ի պատասխան «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձագանքում է՝ կարիք չկա ճնշվելու, քաղաքացիներն իրենց կամքն են արտահայտում:
Ցույցի մասնակիցների նպատակն է ժամեր անց հասնել ԱԺ շենք: