Ոստիկանները թույլ չեն տալիս մտնել մետրո
ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը հաղորդում է, որ ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան՝ ասելով, որ մետրոնի չի գործում։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հաղորդել էր, որ գնացքները կանգառ չեն կատարելու Բաղրամյան կայարանում։
Iսկ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երևանի Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի։
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: