Արագածոտնի մարզպետը խուսափում է մարզի բնակիչներից
Տևական ժամանակ է ինչ Արագածոտնի մարզի Ուջան և հարակից գյուղերի բնակիչները փակում են Երևան — Գյումրի միջպետական ճանապարհը, դժգոհելով Տրանսպորտի նախարարության տեսուչներից, ովքեր բեռնատար վարորդների «որս» են սկսել պետական բյուջեն լցնելու համար։
Հետաքրքրական է, որ գործընթացից անմասն է մնացել մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ով Տրանսպորտի փոխնախարարի հետ չի մեկնել Ուջան իր բնակիչների հետ հանդիպելու և բարձրացված հարցին լուծում տալու նպատակով։ Սա այն դեպքում, որ Ուջանը դաշնակցական գյուղ է, իսկ մարզպետը երիտդաշնակցական է։
Ավելին, դեպքի վայր չեն մեկնել նաև փոխմարզպետները։ Ըստ բնակիչների մարզպետարանից ասել են, որ կառավարությունից և Տարածքային կառավարման նախարար Լոքյանից նման հանձնարարական չունեն, հետևաբար մարզպետը չի ուզում իր «քիթը» մտցնել այնտեղ, որտեղ իրեն չեն ասել։
Աղբյուրը՝ Politik.am