Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը

Ո՞րն է Դավիթ Հարությունյանի ու Էդուարդ Շարմազանովի հակասությունների պատճառը ՀՀԿ-ում

Շատերը նկատեցին, որ երեկվա այս երկու ՀՀԿ-ականների խոսքերի մեջ կային զգալի տարբերություններ: Ավելին, երբ Շարմազանովի կիմչենինական ոճի հայտարարություններից հետո Դավիթ Հարությունյանը փորձեց մեղմել, նշելով, որ մեծ կուսակցությունում չի կարող լինել պարզունակ «միակարծություն» և Սերժ Սարգսյանից բացի քննարկվել էին նաև վարչապետի այլ թեկնածուներ, Շարմազանովը իր պարտքը համարեց հակադարձել իր կուսակցական ընկերոջը՝ նշելով հետևյալը. «Բացառությամբ երեկվա նիստից, պաշտոնական որեւէ քննարկում չի եղել: Ոչ ԳՄ, ոչ խորհրդի նիստերում, ոչ էլ ՀՀԿ խմբակցության նիստերում վարչապետի թեկնածուի հարցի որեւէ քննարկում չի եղել: Երեկ մենք քննարկել ենք մեկ թեկնածություն եւ բոլորը միահամուռ կերպով բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի ծառայությունները, նրա փորձը, իմաստնությունը, մարտահրավերներին դիմակայելու ճկունությունը, անվտանգության համակարգին լավագույնս տիրապետելու հմտությունները, կողմ են արտահայտվել ու պատրաստվում ենք շաբաթ օրը՝ խորհրդի նիստում, առաջադրել մեր կուսակցության նախագահի թեկնածությունը: ԳՄ բոլոր անդամներն արտահայտվել են այդ հարցի շուրջ եւ ես վերահաստատում եմ՝ այլ առաջադրում չի եղել, ավելին, այլ թեկնածուի քննարկում չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել այլ թեկնածուի վերաբերյալ: Եթե իմ հարգարժան գործընկերն ասում է, որ թեժ քննարկումներ են եղել, այլ թեկնածուներ են եղել, թող մի քանի թեկնածուի կամ մեկ թեկնածուի անուն տա»:

Համաձայնվեք, որ նման ոճով դիմելը իր ընկերոջը հավասարազոր է նրան հակադրվելուն: Սակայն մենք գիտենք, որ նման «փակ» կառույցներում սովորաբար այս ամենը ավարտվում է նրանցից որև է մեկի ապահարզանով:

Ի՞նչ է սա նշանակում, կհարցնի շարքային ընթերցողը, քաղաքական իմիտա՞ցիա, թե՝ իրոք, լուրջ կուսակցական ճգնաժամի դրսևորում:

Մեր կարծիքով, ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Պարզապես, Դավիթ Հարությունյանը քաջ գիտակցում է թե ինչ բացասական իմիջ է ձևավորվելու Հայաստանի շուրջ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, և փորձում է «դրսի» աչքերում ՀՀԿ-ի «դեմոկրատական» իմիտացիայի պատկերով հանդես գալ, որպեսզի տեղին լինի նաև Սարգսյանի ու Մերկելի համեմատությունները: Շարմազանովի համար այս ամենը խորթ է: Նա առանց մտածելու իր Շեֆին կարող է համեմատել և Մերկելի, և Չերչիլի, և ցանկացած այլ գործչի հետ /նայած իրադրության/: Նա կացնային պատկերացումներով գործիչ է և չի հասկանում Դավիթի այս «ֆինթուֆլյուշկաները» և դրա պատճառով էլ հրապարակավ հեգնում է նրան՝ ցույց տալով Շեֆին իր առանձնահատուկ հավատարմությունը:

Այստեղ սակայն հետաքրքիրը դա չէ, այլ այն, որ Շեֆը հավանաբար չի գիտակցում «կիմչենինական» ոճի վտանգները իր համար և չի սաստում այդ ոճի կողմնակիցներին, չհասկանալով, որ դրանով էլ ավելի է մերկացնում իր իշխանության իրական էությունը, որն արդեն շատերի համար ոչնչով չի տարբերվում նախկին ԽՄԿԿ-ից:
Իսկ դա իր բացասական ազդեցությունը թողնելու է Հայաստանի իմիջի վրա, և արևմտյան զանազան կառույցների բացասական գնահատականների շարանը ոչ հեռու ապագայում տեսանելի կդառնա բոլորի համար:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan