Փաշինյանը թռուցիկներ է նետել Սերժ Սարգսյանի մեքենայի վրա
Երեկ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր քայլարշավի ժամանակ նկատելով ճանապարհով անցնող Սերժ Սարգսյանի մեքենաների շարասյունը՝ հարյուրավոր թռուցիկներ գցեց զրահապատ մեքենայի վրա։
«Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կորտեժն էր. Սերժ Սարգսյանի խոսքերով՝ հարյուրավոր թռուցիկներ ճպպացրեցի զրահապատ մեքենայի վրա։ Գրեթե հաստատ Սերժն էր»,- գրված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլարշավով Գյումրիից հասել է Կոտայքի մարզ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու: Շուրջօրյա հավաքի մեկնարկը կտրվի ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին, Երեւանի Ազատության հրապարակում:
Աղբյուրը՝ Politik.am