Մոսկվայում ձերբակալել են նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանին («Բջե») (Տեսանյութ)
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կալանավորել է 56-ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Բջե» մականունում: Այս մասին հայտնում է Prime Crime-ը:
Վարդան Ասատրյանը ձերբակալվել է հինգշաբթի օրը, Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 15 գրամ հերոյին տեսակի թմրանյութ: Եթե Ասատրյանի մեղադրանքը հաստատվի՝ նրան սպառնում է 10 տարի ազատազրկում:
Նշվում է, որ «Բջե»-ին 2008-ին «օրենքով գողի» կոչումից զրկել է Դեդ Հասանը՝ փրկագնի նպատակով երեխաներին առեւանգելու համար: Դեդ Հասանի սպանությունից հետո նա փորձել է վերականգնել իր իրավունքները, բայց ապարդյուն:
Zham.am