Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ և դառնալ մոնոպոլիստ
Դիտել նաև
Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ
Վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման. Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառնալ մոնոպոլիստ: Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբինյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ողջ դաշտը:
Հայտնի մտավորականը սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող), որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: