Թրամփը, Մեյը եւ Մակրոնը պայմանավորվել են թույլ չտալ քիմիական զենքի կիրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են թույլ չտալ քիմիական զենքի կիրառումը։ Սպիտակ տան փոխացմամբ՝ զրույցի ժամանակ նրանք դատապարտել են «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից մարդկային կյանքի նկատմամբ սարսափելի արհամարհանքը»:
Reuters-ը հայտնում է, որ Մեյը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ «Կողմերը համաձայնել են, որ միջազգային հանրությունը պետք է անդրադառնա համաշխարհային մակարդակով քիմիական զենքի օգտագործման արգելքի պահպանմանը»,-հայտնել է Թերեզա Մեյի ներկայացուցիչը։
Աղբյուրը՝ News.am