Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ներիշխանական ինտրիգն ավարտվեց. Կարեն Կարապետյանը փաստացի դուրս եկավ քաղաքականությունից

Այն որ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, ոչ ոք չի կասկածում, այստեղ մնացել էր երկու ինտրիգ: Ինչպես էր այս փաստը ձևակերպելու Կարեն կարապետյանը, և ինչ քանակության ձայնով է Սերժ Սարգսյանը դառնալու վարչապետ: Առաջին ինտրիգը արդեն բացահայտվեց Կարեն Կարապետյանի պարզաբանմամբ, թե ինչու է նա հրաժարվում վարչապետ դառնալուց: Սերժ Սարգսյանի համար անչափ կարևոր էր Կարապետյանի այս խոսքերը, քանզի նա էր հիմնականում ընկալվում այլնտրանք:

Փորձենք պարզաբանել թե ինչու:

Ո՞րն էր Կարապետյան - Սարգսյան և Մեդվեդև - Պուտին կոմբինացիաների տրամաբանությունը

Կարեն Կարապետյանի վերջին խոսքը շատերին հիշեցրեց 2012-ի նախագահ Մեդվեդևի առաջարկը Պուտինին՝ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Շատերը կհիշեն, որ այդ ժամանակ Մեդվեդևը շատ էր ցանկանում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն բավարար հանրային լեգիտիմություն չուներ Պուտինին հաղթելու համար: Այն ժամանակ Պուտինը ուներ բարձր լեգիտիմություն և իշխանության վերնախավում, և հանրության մեջ, մինչդեռ Մեդվեդևի լեգիտիմությունը, թե հանրության մեջ, և թե իշխանության վերնախավում թերի էր: Այդ իսկ պատճառով նա չգնաց ռիսկի՝ հակադրվելու Պուտինի հետ: Սակայն Պուտինին դա բավարար չէր, նա ցանկանում էր, որ դա հրապարակավ արձանագրվի հենց Մեդվեդևի շուրթերով, որպեսզի հետագայում այդ հարցում երկիմաստություն չմնա: Մեդվեդևի համար դա ծանր քայլ էր, նա հասկանում էր, որ դրանով նա վերջ է դնում իր ապագա քաղաքական կարիերայի վրա, փոխարենը ստանալով վարչապետի պաշտոնը առնվազն մինջև 2018-ը, ինչը որ եղավ:

Կարեն Կարապետյանի պարագայում իրավիճակը փոքր ինչ այլ էր: Նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ուներ բավարար հասարակական լեգիտիմություն, և այդ իսկ պատճառով նրա դիրքն ավելի ամուր էր, քան՝ Մեդվեդևինը, և նա կարող էր այս հարցի վերաբերյալ առնվազն լռել և միայն ՀՀԿ-ի որոշումից հետո պոստֆակտում արձանագրել, որ կուսակցությունը որոշել էր վարչապետի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին, իսկ ինքը ընդունել է այդ որոշումը: Այդ քայլով նա կկարողանար պահպանել իր դեմքը, հանրությանը մեսիջ ուղարկելով, որ անզոր էր ՀՀԿ-ի որոշմանը դիմակայելու համար: Այդ ժամանակ հանրության մի մասը նրան կմեղադրեր թուլության մեջ, սակայն մյուս մասը ըմբռնումով կվերաբերվեր: Դրանով իսկ նա կպահպաներ իր դեմքը ապագայի համար: Սերժ Սարգսյանը չէր կարող նրա շահերը անտեսել, քանզի իշխանությունից դուրս Կարապետյանը կդարնար ավելի վտանգավոր իշխանության համար:

Մինչդեռ այսօր Կարեն Կարապետյանը իր այս քայլով կորցրեց իր ապագան: Անպայման չէր որ նա հակադրվեր, լռելով էլ նա կապահովագրեր իր դիրքը թե ՀՀԿ-ում, և թե իշխանության մեջ: Մինչդեռ իր այս քայլով նա ինքն իրեն զրկեց իր ապագայից: իսկ Սերժ Սարգսյանը մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց: Նախ նա գրեթե զրոյի հավասարեցրեց Կարապետյանի հանրային լեգիտիմությունը և էլ ավելի ամրապնդեց իր լեգիտիմութւունը իշխող վերնախավում, ցույց տալով, որ Կարապետյանը ոչ միայն չունի տարրական քաղաքական գիտակցություն, այլև չի տիրապետում տարրական ներիշխանական ինտրիգներին: Իսկ եթե այդպես է, ապա սխալ էին նաև նրանք, ովքեր Կարապետյանից հույսեր ունեին: Քանզի նման մարդը չէր կարող վարել հայ-ադրբեջանական բավականի բարդ բանակցությունները՝ չվտանգելով հայկական շահերը: Եթե հանրությունը Սերժ Սարգսյանից դժգոհ է նաև այդ հարցում, ապա Կարեն Կարապետյանը կարող էր վտանգավոր «կարմիր գծեր» անցնել երկրի ու Ղարաբաղի հարցում, նույնիսկ չգիտակցելով : Առնվազն հիմա Սերժ Սարգսյանը իր մամուլի միջոցներով կբացատրի դա, և դրա դեմ հակափաստարկներ դժվար կլինի ներկայացնել: Դրանով իսկ Սերժ Սարգսյանը «Կարեն Կարապետյան» քաղաքական գործոնը իսպառ վերացրեց՝ նրան վերապահելով բացառապես «մենեջերի» ֆունկցիաներ, այն էլ՝ ժամանակավորապես: Քանզի հանրության զգալի մասի մոտ Կարապետյանը ընկալվելու է որպես առնվազն «պատահական մարդ», որ սպասումներ առաջացրեց 2017-ի ընտրություններից առաջ, իսկ հետո լուռ հեռացավ: Այս քայլով Սերժ Սարգսյանը ցույց տվեց նաև հանրությանը, որ չարժե իլյուզիաներով ապրել, և արդար չէ, որ մարդիկ որպես այլընտրանք Սարգսյանին փնտրում և գտնում են նույնիսկ պատահական մարդկանց մեջ, և արդյունքում հայերի մեջ կրկին սկսում է գործել «Քաջ Նազարի» սինդրոմը: Այդ իմաստով Սերժ Սարգսյանը ճիշտ է՝ պետք է ձևավորել իրապես և ինքնաբավ Այլնտրանք և հետո «հոպ» ասել, և միայն այդ դեպքում է հնարավոր իրական այլնտրանքով հանդես գալ, որը իրական, այլ ոչ թե միֆական օգուտ կբերի նաև Հայաստանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan