Դպրոցական ավտոբուսը Հնդկաստանում գլորվել է ձորը. զոհվել են երեխաներ
Հնդկաստանում Հիմալայների նախալեռներում դպրոցական ավտոբուս է ձոր գլորվել: bbc.com -ի հաղորդմամբ, զոհվել է 27 երեխա:
Ավտոբուսի վարորդը բարձր արագությամբ է ընթացել, ինչի արդյունքում կորցրել է կառավարումը, եւ ավտոբուսը ընկել է ձորը:
Հաղորդվում է, որ մահացածների թվում երեք մեծահասակ կա՝ երկու ուսուցիչ և վարորդ: Վիրավորներ են տեղափոխվել տեղի հիվանդանոցներ: Վթարը տեղի է ունեցել Նոր Դելիի հյուսիսում գտնվող Կանգրա հովտում: