Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրիում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կան զոհեր
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 25 շենքի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira մակնիշի 69 AM 969 համարանիշի և Mercedes մակնիշի 95 ՕՕ 009 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալուններն ու սահմանազատել տարածքը:
Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները 2 մեքենաների վարորդներն են:
Տեղում մահացածն է 48-ամյա Արա Շահբազյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 44-ամյա Արմեն Սարգսյանը:
Մանրամասները կարդացեք Shamshyan.com - ում: