Համազգային տոնախմբություն՝ Ազատության հրապարակում. Ուղիղ միացում
Այսօր Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատը և #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը համատեղ Համազգային տոնախմբություն են նախաձեռնել՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։
«Իր պաշտոնավարման տարիներին նա ինչքան ուզեց, այնքան վնաս տվեց հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը: Բնակչության մեծ մասին հասցրեց ծայրահեղ աղքատության, մյուս հատվածին՝ անհուսության,-ասված է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունում,-այդ օրը դարձնենք իսկապես համազգային ուրախության, համախմբման, միասնաբար նշելու իրական տոն օր: