Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, և մենք նրան ասում ենք՝ բարի գալուստ. Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)
Դիտել նաև
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
Աղետի և դիմադրության մաթեմատիկա
Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները. Հովհաննիսյան
«Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով». Հովհաննիսյան
Հայաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։
«Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։ Սա նոր ընտրակարգ է՝ խորհրդարանի կողմից Հանրապետական կուսակցության կողմից, նշանակում չասեմ, բայց ընտրություն էր։ Սա համաժողովրդական ընտրություն չէր։ Սա լրիվ տարբեր էր նախորդ ընտրություններից։ Եվ հիմա մենք Արմեն Սարգսյանին ասում ենք՝ բարի գալուստ։ Իրեն վատը չպիտի մաղթենք», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ Սարգսյանը իր փորձով ու առաջարկներով «կբերի նոր Հայաստանի սկիզբը»։
Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում:
Zham.am