Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սերժ Սարգսյանն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին. Տեսանյութ

Վարչապետը նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:

«Պարո՛ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որպեսզի այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Եթե մենք ամփոփելու լինենք այս շրջափուլը, ապա պետք է ասենք, որ 2016թ. սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ ձևով կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից` մեր տնտեսությունը զարգացնելու առումով: Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդամները, պատասխանատու են Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա», - հայտարարել է նախագահը:

«2017թ. արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն: Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները:

«Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով: Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարվածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար», - ասել է վարչապետը:

«Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է: Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք: Կրկին շատ շնորհակալ եմ Ձեզ վստահության և համատեղ աշխատանքի համար», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Կարեն Կարապետյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan