1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Արմեն Սարգսյան․ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում ԱՄՆ. Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում Հայաստանում իրավիճակի վերաբերյալ փորձագետների զեկույցը ԱՄՆ Սենատում. Տեսանյութ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ Ուղիղ միացում. Հանրապետության հրապարակ. Հանրահավաք Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հանրապետությունում այս պահին տեղի ունեցող բողոքի գործողությունները (ուղիղ միացում) Euronews. Հայաստանի խորհրդարանը կքվեարկի նոր վարչապետի օգտին, քանի որ շարունակվում են բողոքի ակցիաները. Տեսանյութ. Լուսանկարներ Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները շարունակվում են (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Արմեն Սարգսյան․ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում ԱՄՆ. Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում Գարրի Կասպարով. "Ռուսաստանը պետք է Հայաստանից օրինակ քաղի" Ժողովուրդը չի կարող ճիշտ չլինել. Թույլ չտաք խաբեն ձեզ. Գարիկ Մարտիրոսյան. Տեսանյութ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ փորձագետների զեկույցը ԱՄՆ Սենատում. Տեսանյութ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ Միխեիլ Սահակաշվիլին գրառում է կատարել Կարապետյանի և Պուտինի հեռախոսազրույցի մասին Ուղիղ միացում. Հանրապետության հրապարակ. Հանրահավաք Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թաթա Սիմոնյան. Նոր առավոտ բացվեց, Հայաստան. Տեսահոլովակ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Զախարովա. «Ղարաբաղի հարցը պետք է լուծել խաղաղ եղանակով» Հանրապետությունում այս պահին տեղի ունեցող բողոքի գործողությունները (ուղիղ միացում) Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել (տեսանյութ) Ես չեմ պատրաստվում որեւիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Իմ հետագան կապված է նախագծերի հետ, որոնք սկսել ենք, և դրանք նախատեսված են մոտ 4-5 տարվա համար. Լևոն Ալթունյան Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Euronews. Հայաստանի խորհրդարանը կքվեարկի նոր վարչապետի օգտին, քանի որ շարունակվում են բողոքի ակցիաները. Տեսանյութ. Լուսանկարներ Նիկոլ Փաշինյան. Քաղաքական առևտուր չի՛ լինելու Հնարավորինս արագ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները․ Փաշինյան (Տեսանյութ) Ոստիկանության հայտարարությունը Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ Արմեն Գրիգորյան. Հավատում էինք, որ հնարավոր է հաղթել Սերժին (Տեսանյութ) Արսինե Խանջյանը Երևանում միացել է ցուցարարներին (Տեսանյութ) ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները շարունակվում են (Տեսանյութ) Արմեն Գևորգյանն այլևս փոխվարչապետ չէ «Սամվել Կարապետյանն ամեն ինչ ուզում է իրենը լինի այս երկրում». Էդիկ Բաղդասարյան Հայաստանն օրինակ ծառայեց հետսովետական մյուս երկրների համար. Ռուս վերլուծաբան. Տեսանյութ Ռուս բլոգերը հետաքրքիր հարցազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Տեսանյութ «Ժողովուրդ». ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է դառնում. Ինչպես է Կարեն Կարապետյանը զայրացրել կուսակիցներին Արարատ Միրզոյան. Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. Տեսանյութ Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին վարչապետի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում Երևանում մեկ շաբաթում ծնվել է 350 երեխա Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին. Ո՞րն է քո ստվերային կաբինետը Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է «Ուրվագիծ» հաղորդաշարին (տեսանյութ) Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են (Լուսանկարներ, Տեսանյութ) Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում» Օլիգարխիայի սիրտը դող է ընկել՝ բիզնեսները վտանգի տակ են Սամվել Բաբայանը ազա՞տ կարձակվի Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու» Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Ցանկանում են համազգային համախմբման իմիտացիա ստեղծել ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է դառնում Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում Նախագահի հրավիրած քննարկումների մասնակիցները «համակարծիք են, որ հարցերը կարող են լուծվել ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններով» «Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկին»․ Նավալնի (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է վարչապետի կայքում դեսպան Միլսի խոսքի խմբագրման պատճառը Ուղիղ միացում Երևանից. Այս պահին Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման մասին հաղորդագրությունը տարածվել է նոր խմբարգմամբ Սթափվե՛ք, տղե՛րք, հիշե՛ք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին. Վլադիմիր Գասպարյան Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան հանդես է եկել հայտարարությամբ Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով Եթե էյֆորիան հիասթափության վերածվի, դա Հայաստանի վերջը կնշանակի. Ռուբեն Վարդանյան (Տեսանյութ) ԵԼՔ դաշինքը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՅԴ-ն դուրս է գալիս ՀՀԿ-ի հետ կոալիցիայից և պահանջում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ Գյումրիում մեկնարկում է երթը. Տեսանյութ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են «Չեմ կարա մահակով ու վահանով դուրս գամ իմ ժողովրդի առաջ». Ոստիկանը հրաժարվել է աշխատանքից. Տեսանյութ Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների Դմիտրի Պեսկով. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը մոտ ժամանակում կկարգավորվի Ցուցարարները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղի հատվածը Ցուցարարներից մեկը պառկել էր զրահամեքենայի տակ. Տեսանյութ Գյումրին պահանջում է՝ «Կդորմ էլ ու շաբաշ...». Տեսանյութ «Փաշինյանի մասին ինձ ոչ մի հարց չտաք, մենք ում կորոշենք, նա էլ կլինի վարչապետ»․ Մարգարիտ Եսայան «Երևան Մոլ»-ը և «Դալմա Մոլ»-ը փակ են Փաշինյան․ ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտենք» (տեսանյութ) Ոստիակնությունը քաղաքացիներին դիմել է կոչով Իշխանությունը պետք է հեռանա․ Զոհրաբյան (Տեսանյութ) Վահրամ Բաղդասարյան. Օրակարգում կա նաեւ Սերժ Սարգսյանին ՀՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները և «Multi Group»-ի աշխատակիցները միացել են համազգային շարժամանը. Լուսանկարներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատների նկատմամբ նույնպես համատարած բոյկոտ է
Հարցում

Սերժ Սարգսյանն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին. Տեսանյութ

Վարչապետը նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:

«Պարո՛ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որպեսզի այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Եթե մենք ամփոփելու լինենք այս շրջափուլը, ապա պետք է ասենք, որ 2016թ. սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ ձևով կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից` մեր տնտեսությունը զարգացնելու առումով: Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդամները, պատասխանատու են Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա», - հայտարարել է նախագահը:

«2017թ. արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն: Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները:

«Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով: Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարվածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար», - ասել է վարչապետը:

«Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է: Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք: Կրկին շատ շնորհակալ եմ Ձեզ վստահության և համատեղ աշխատանքի համար», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Կարեն Կարապետյանը:

 

website by Sargssyan