Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպրիկինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպրիկինը:
ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով Իվան Վոլինկինն ազատվել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիշեցնենք, որ նրա դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվել էր:
Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թ-ին:
Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը, նա Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր:
Zham.am