Ղարաբաղում ստատուս քվոն անկայուն է. Դոնալդ Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ղարաբաղում ստատուս քվոն անկայուն է։
«Մենք քննարկել ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համապատասխան: Եվրամիությունը շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին», - հայտարարեց Եվրախորհրդի նախագահը:
Բացի այդ Դոնալդ Տուսկը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ համար, և որին աջակցում է Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում:
Zham.am