Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան
10
«Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Պատերազմ Արցախում
«Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան

«Տեռորի´ստ, գնա´ քո երկիր». դատարանում ծաղրել են Ճվճվ Արոյի որդու կողմից ծեծված իրանահային

Պարզվում է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դեռևս 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործով մարտի 29-ին արտահերթ դատական նիստ է անցկացրել: Լրագրողները հնարավորություն չեն ունեցել հետևելու նիստին, քանի որ դատական տեղեկատվական համակարգում տվյալ նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցում չի եղել: Արտահերթ նիստի ընթացքում հարցաքննվել է գործով տուժող, իրանահայ Շանթ Մագարյանը:

Նրա մասնակացությունը դատական նիստին ապահովել էր մեղադրող կողմը: Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Պողոսյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ նախկինում փորձել են տուժողին ծանուցել, սակայն նա հրաժարվել է ներկայանալ: Դատարանն անգամ քաննարկել էր Մագարյանին տեսակապի միջոցով հարցաքննելու տարբերակը, ինչի անհրաժեշտությունը փաստորեն չկար: Մագարյանն այսօր դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում դժգոհեց 4 տարի ձգձգվող դատական քաշքշուկից և հայաստանյան օրենքներից:

Տուժողի խոսքով` դեպքից հետո, երբ ինքը դիմել է իրավապահներին, չի մտածել, որ գործը տարիներով կձգվի: «Ես տուժողն էի և չպետք է այսքան խնդիրների մեջ ընկների, այս ամենը պետք է շուտ վերջանար»,-ասաց նա: Հիշելով 4 տարվա վաղեմության դեպքը, Շանթ Մագարյանը հայտնեց, որ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ Սերժ Վարդյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով կտրել են այն մեքենայի ճանապարհը, որի մեջ ինքն է եղել:

«Լարված օրից հետո, մեքնայով տուն էինք գնում, վարորդը կին էր, հետներս ևս մի աղջիկ կար, կտրեցին մեր ճանապարհը, շատ կոպիտ էին հետներս: Մոտեցանք մեքնեային` քաշքշուկ սկսվեց, հետո փախչելիս ինձ 30 մետր գետնին քարշ տալով տարան»,-պատմեց տուժողը` հավելելով, որ իր ստացած վնասվածնքների վերաբերյալ թե լուսանկարներ կան, թե բժշկական փաստաթղթեր: Մագարյանի խոսքով` դեպքին 4 ոստիկան է ականատես եղել, իսկ տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը:

Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները հեռախոսով անմիջապես փոխանցել են փախուստի դիմած տղաների մեքենայի համարները:

«Ոստիկաններն իրար մեջ հեռախոսով խոսում էին, ասում էին էս ինչի տղան է, այդ րոպեին արդեն գիտին` ով է Սերժը»,-պատվեց նա:

Ըստ Շանթի` այն, որ տղաները դեպքի վայրից փախուստի են դիմել, արդեն վկայում է նրանց մեղավոր լինելու մասին: Այնուհետև Մագարյանը դժգոհեց գործի քննության ձգձվելուց:

«Առաջին մի քանի ամիսը չէին կարողանում Սերժին բռնեին, քանի որ շատ մեծ կապեր ուներ: Նախաքննական մարմինը շատ լավ գիտեր, թե ով էր Սերժը,ինձ նույն բանը մի քանի անգամ գրել էին տալիս, ես էլ ասում էի ինչ իմաստ ունի նույն բանի մասին այդքա խոսել, եթե ամեն ինչ պարզ է»,-ասաց նա:

Տուժողի խոսքով` դեպքից հետո մեղադրյալների հարազատները փորձել են կապնվել իր հետ և համոզել` հետ վերցնի բողոքը, սակայն ինքն այդ ժամանակ Հայաստանում չի եղել:

Մագարյանը նշում է, որ իր նպատակն այն չէր, որ Սերժ Վարդանյանը բանտ նստեր, այլ այն, որ նրանք հասկանային իրենց սխալն ու նման բան չկրկնեին: «Ես ցանկանում էի, որ այս գործով իրենք պատիժ ստանան, որպեսզի չշարունակեն նման կորպ վարվել մարդկանց հետ, լինի դա օլիգարծի որդի, թե այլ մարդ»,-ասաց նա և հավալեց. «Ես լսել էի, որ գլխացավանք է օրենքի ճանապարհով հարցին լուծում տալը, սակայն չէի հավատում. դրա համար բողոք գրեցի, բայց հասկացա, թե որքան երկար և հոգնացուցիչ գործընթաց է այս ամենը»:

Տուժողի համար անհասկանալի է նաև այս գործի նկատմամբ ներկա հետաքրքրությունը: «Ի՞նչ պատահեց, որ 3 տարի հետո ինձ հիշել են, հետ են բերել, որ ես ասեմ 4 տարի առաջ կատարվածը»,-նկատեց նա: Մագրայանը պատմեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալները փորձել են կատարվածն իր վրա բարդել, իսկ նրանց հարազատները ծաղրել են իրեն: «Ինձ ասացին տեռորիստ, գնա քո երկիրը ու ոչ ոք, այդ թվում նրանց չսատեց» ,-դժգոհեց իրանահայը:

Մագարյանը հայտենց, որ երբ ինքը դատարանում ներկայացրել է վնասված մեջքի լուսանկարը, պաշտպանական կողմը նշել է, որ այդ նկարը ֆոտոշոփ է արված: Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատարանից տուժող Շանթ Մագարյանի հարցաքննության արձանագրությանը ծանոթանալու և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն ներկայացնելու վերաբերյալ միջնորդությանը պատրաստվելու համսր:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի խնդրանքը և հետաձգեց դատական նիստը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Նշենք, որ Սերժ Վարդանյանը ներկայումս կալանքի տակ է խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Նշենք, որ Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan