1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր ՈՒղիղ միացում Ազգային ժողովի հերթական նիստից. թեժ է՝ պատգամավորները համոզում են գործընկերներին քվեարկել Վեհափառի անվտանգությունն ապահովող օրինագծին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում. Տեսանյութ Ի՞նչ է բնութագրում Փաշինյանի կողմից կազմված ընտրական ցուցակը. Տեսանյութ Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան
ԼՐԱՀՈՍ
«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր Առաջին փոխվարչապետը «մոր քֆուր է դրել» հող հանձնելու հարցի վրա Ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա կնոջ գործով կալանավորվել է ամուսինը Գագիկ Ծառուկյանի «գլխացավը» չի նդգրկվել նախընտրական ցուցակում Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է. մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ․ Ստեփան Դանիելյան ՈՒղիղ միացում Ազգային ժողովի հերթական նիստից. թեժ է՝ պատգամավորները համոզում են գործընկերներին քվեարկել Վեհափառի անվտանգությունն ապահովող օրինագծին Տավուշում սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը Ընտրություններին ցուրտ է լինելու. «Քաղաքական 11 ուժերից 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն» ՀՀԿ-ի համար «տասովկա» անող քաղաքապետը հիմա էլ լծվել է ՔՊ-ի համար ձայն բերելու գործին Եզակի կադրեր Վերսալից (լուսանկարներ) ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞ Ահարոն Ադիբեկյանը Փաշինյանին ու Մարուքյանին տարբեր քաշային կատեգորիաների է բաշխել ընտրութուններին ընդառաջ Ինչու՞ ՀՀԿ-ում չեն հարցրել Գեղարքունիքի նախկին մարզպետի կարծիքը ցուցակը կազմելիս Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրե՞լ է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյա Ի՞նչ թերություններ է բացահայտել մանկապարտեզներում անակնկալ ստուգայցի ժամանակ փոխքաղաքապետը (լուսանկարներ) Մարդն իրավունք չունի՞ ինչ-որ տեղ գնա. Տարոն Մարգարյանն ապրում է Երևանում (լուսանկար) Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը» Գնդակը ճարտարապետների դաշտում է. վարչապետը «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի մասին Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների. Արմեն Սարգսյան Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ Ինչու՞ Հին Հայաստանն այդպես էլ չի վերանում Կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց. ինչպես են լուծվելու անհրաժեշտության դեպքում դռնփակ նիստերի հարցը Ինչու չի ձերբակալվել իր կնոջը ծեծելով սպանած տղամարդը. պարզաբանում են ոստիկանությունից «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական ներկայացրեց Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ) Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է (լուսանկար) Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. Դանիել Իոաննիսյան Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է. Շամազանով ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել Ազոյանի մերկ լուսանկարը նրան դուրս թողեց ՔՊ ցուցակից Ալեքսանյանը ՔՊ-ի հույս, անպատիժ նախարար և «դաժան» Արարատի մարզ. մամուլ այսօր (Տեսանյութ) ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում. Տեսանյութ Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս. ԱԱԾ Առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը. Վահրամ Բաղդասարյանը՝ լոռեցիներին Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ Մարտի 1-ի քննությունն իր քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ․ Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ) ՊԵԿ ղեկավարը Արարատի մաքսայինը խողովակի հետ համեմատեց Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար Եթե պետք չենք երկրին, թողնենք, գնանք․ գիտնականները բողոքում են Արայիկ Հարությունյանի դեմ (Տեսանյութ) Ի՞նչ է բնութագրում Փաշինյանի կողմից կազմված ընտրական ցուցակը. Տեսանյութ ՀՀ կառավարության անդամների ճեպազրույցը` ուղիղ Ո՞րն է Սիլվա Համբարձումյանի և Նաիրի Հունանյանի տարբերությունը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն. «ՊԵԿ-ի հայտարարությանն անհիմն է»՝ ուղիղ Դիզայներական հագուստ՝ աղբից (տեսանյութ) Մահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Զորացրված զինծառայողները բնակարան են պահանջում. ակցիա կառավարության շենքի առջև (տեսանյութ) Ընտրվելու դեպքում շատերդ դառնալու եք նոր սերնդի կնոպկա սեղմող Կալանավայրերը նորոգվել են ոչ թե բյուջեից հատկացված գումարի, այլ դատապարտյալների հաշվին․ Փաշինյանը ՔԿՀ-ներում գործող ավանդույթի մասին (տեսանյութ) Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է Չի՛ կարող լինել միակողմանի զիջում. պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը Ուղիղ միասցում Ազգային Ժողովի հերթական նիստից Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է Երևանում հայտնաբերվել է Սիլվա Համբարձումյանից կաշառք չստացած անձ ՊԵԿ-ը դեռ պե՞տք է կարողանա ապացուցել «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ հնչեցրած մեղադրանքները Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը մինչեւ հիմա չի պատժել իր նախորդին Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան Փաշինյանի ղեկավարած դաշինքը լուրջ խնդիրներ է ունենալու՞ Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը մնացե՞լ է Սամվել Ալեքսանյանի հույսին Բա¸ Նիկոլ Փաշինյանի աներորդին հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի Հենրիխ Մխիթարյանին ճանաչում և սիրում են նաև Ջիբրալթարում. Տեսանյութ Կոնգրեսը կփորձի համախմբել հասարակությունը. ՀԱԿ հայտարարությունը Չորեքշաբթի՝ նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ ԲՀԿ-ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին տասնյակը Գևորգ Աճեմյանը պարզաբանել է, թե ինչու է դուրս եկել ՔՊ-ից (տեսանյութ) ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին ՀՅԴ համամասնական ցուցակն ամբողջությամբ Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հարցում

Ուռուցքաբանության ոլորտում անհրաժեշտ է թիմային մոտեցում.Հայկուհի Գյոկչյան

Հայկական առողջապահությունը շարունակում է մնալ ավելի շատ հիվանդ բուժող, քան առողջություն պահպանող համակարգ: Արդյոք ֆինասապես ավելի ձեռնտու չէ՞ պահպանել սեփական քաղաքացիների առողջությունը ապահովագրության միջոցով, պրոֆիլակտիկ ծրագրերի իրականացմամբ և ունենալ ավելի շատ առողջ քաղաքացիներ, քան թե հաշմանդամության ու մահացության աճող ցուցանիշներ: Առողջապահության կազմակերպման թերի կողմերի, Հայաստանում ուռուցքաբանության զարգացման միտումների ու քիմիաթերապիայի նորարարական բուժման մեթոդների մասին “Երևակը” զրուցել է Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ, “Էրեբունի” ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոքչյանի հետ:

-Ի՞նչն է խանգարում մեր առողջապահությանը իրոք լինել առողջներին առողջ պահող համակարգ:

Խանգարում են սքրինինգային ծրագրերի պակասը, տարածված հիվանդությունների դեմ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների և պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Օրինակ, մի շարք սոցիալական խմբերի համար գործող բժշկական ապահովագրությունը արդեն բավական դրական արդյունքներ է գրանցել: Դրա հաշվին կատարված հետազոտությունների ժամանակ վաղ փուլում հայտնաբերվել են ինչպես կրծքագեղձի ու արգանդի վզիկի, այնպես էլ թոքի ու հաստ աղիքի քաղցկեղի մեծաթիվ դեպքեր: Ի դեպ, կրծքագեղձի, թոքի և հաստ աղիքի քաղցկեղները Հայաստանում տարածվածությամբ գրավում են առաջին երեք տեղերը: Վերջին երկուսը նախկինում եզակի դեպքերում էին առաջին կամ երկրորդ փուլում հայտնաբերվում: Այնպես որ, պետք է ընդլայնել ապահովագրության գործընթացը: Առողջապահությունը նախևառաջ առողջության պահպանություն պետք է լինի, որը հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում պարզապես չկա:
Պետք է պատշաճ ուշադրություն դարձնել նաև մարզային բնակչության առողջության պահպանման հարցերին: Այժմ բուժամբուլատորիաների օպտիմիզացիայի գործընթացներ են ընթանում, ինչը ես ճիշտ մոտեցում չեմ համարում: Արդյո՞ք գյուղի բժշկին գործազուրկ դարձնելով և բժշկական ծառայությունը գյուղացուց կիլոմետրերով հեռացնելով՝ կբարելավվի ա-ռողջապահության վիճակը գյուղերում: Կարծում եմ, որ առողջապահության համար տրա-մադրված ֆինանսները պետք է առավել արդյունավետ կառավարվեն ու ճիշտ բաշխվեն:

-Դուք 2014-2016թթ. եղել եք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտը, այժմ Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտն եք: Ոլորտի զարգացմանը նպաստող ի՞նչ քայլեր եք առաջարկում:

-2018 թ. քաղաքապետարանի ծրագրում ընդգրկել ենք կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղց-կեղի սքրինինգային ծրագրի անցկացումը: Ինչպես ասացի, քաղցկեղի այս տեսակը Հայաստանում ամենատարածվածների եռյակում է: Ի դեպ այն նաև հիմնականում շատ ուշ է հայտնաբերվում իր տեղակայության պատճառով և ակնհայտ ախտանշաններ չունի կրծքագեղձի կամ թոքի քացկեղի նման: 56 % դեպքերում հիվանդները դիմում են կոլոռեկտալ քաղցկեղի 4-րդ փուլում, իսկ 4-րդ փուլը նշանակում է ոչ թե բուժում, այլ պայքար կյանքի յուրաքանչյուր օրվա համար: Սքրինինգային ծրագիրը նախատեսում ենք իրականացնել տեղամասային ուռուցքաբանների հետ, ովքեր կառանձնացնեն թիրախային ընտանիքներին (ընտանիքներ, որոնք ունեն կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ, ժառանգական պոլիպոզ, կո-լիտներ, դիսբակտերիոզ ունեցող անդամներ), նրանց կբաժանեն թեստեր, որոնք որոշում են կղանքում արյան առկայությունը: Թեստի դրական պատասխանի դեպքում ռիսկի խմբում հայտնված պացիենտները կհետազոտվեն, և հիվանդության առկայության դեպքում վաղ կախտորոշվեն ու լիարժեք կբուժվեն:
Բացի այդ իմ ջանքերով և “Էրեբունի” ԲԿ ղեկավարության աջակցությամբ հրատարակել ենք ESMO-ի ուղեցույցներից մեկը՝ “Սնուցումը և քաղցկեղը” գիրքը:

Այն քիմիաթերապիայի ըն-թացքում որոշված սննդակարգի ուղեցույց է, որը պարունակում է նաև քաղցկեղով չհիվանդանալու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների նկարագրություն: Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի հետ միասին այդ գիրքը սկսել ենք բաժանել պոլիկլինիկաների ուռուցքաբաններին, որպեսզի նրանք ստեղծեն ուռուցքաբանի դպրոցներ իրենց տեղամասերում և իրենց հսկողության տակ գտնվող հիվանդների հետ քննարկեն նրանց սննդակարգի ու ճիշտ ապրելակերպի հարցերը: Ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ լինելու տարիներին իմ ջանքերով ու միջոցներով տպագրել եմ ESMO-ի ևս 4 ուղեցույցներ, որոնք անվճար տարածվել են մեր ուռուցքաբանների շրջանում:

- Իսկ ի՞նչ մակարդակում է այսօր ուռուցքաբանությունը Հայաստանում, ինչու՞ են մարդիկ երբեմն նախընտրում արտերկրում բուժվել:

-Ունենք առանձին հրաշալի ուռուցքաբաններ, վիրաբույժներ ու քիմիաթերապևտներ, բայց չունենք այդ ներուժը միասնականացնող մեխանիզմներ: Պետք է մի կողմ դնել անձնական նկրտումներն ու համակրանքները, միավորվելով աշխատել որպես պրոֆեսիոնալների հզոր թիմ: ՀՀ գլխավոր մասնագետ լինելու ընթացքում որոշ չափով ինձ հաջողվել էր դա ապահո-վել, առ այսօր, չնայած որ ես հիմա Երևանի գլխավոր քիմիաթերապևտն եմ, ինձ զանգում են մարզային բուժկենտրոններից, տարբեր խնդիրների շուրջ խորհրդակցում ինձ հետ: Այսօր մենք ուռուցքաբանության մեջ թիմ չունենք:

Դա սխալ կադրային քաղաքականության արդ-յունք է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում բուժվելուն. երբ մարդ գնում է տեղական որոշ կենտրոններ և բախվում կոպիտ վերաբերմունքի, բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկ-նում, հետազոտությունները ձգձգվում են, դրան գումարած՝ որևէ անփորձ բժշկի հսկողութ-յան տակ է հայտնվում, ապա բնական է, որ պիտի հիասթափվի ու մեկնի: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ուռուցքով հիվանդը չի մտածում դեղ գնելու մասին. ամեն ինչ ապահովում է պետությունը կամ ապահովագրությունը, անգամ Վրաստանում քաղցկեղով հիվանդի բուժման ծախսերի 80 %-ը ստանձնում է պետությունը: Եթե ամփոփեմ՝ ուռուցքաբանության զարգացումը խթանելու համար անհրաժեշտ են պետական հոգածություն, առողջապահություն՝ պրոֆիլակտիկ միջոցառումներով, սքրինինգային ծրագրերով, և քաղցկեղով հիվանդնե-րի բարձրորակ ու հնարավորինս անվճար բուժսպասարկման կազմակերպում:

-Դուք նաև «Էրեբունիե ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն եք: Բաժանմունքը կարճ ժամանակ է, ինչ գործում է: Ինչպե՞ս եք գնահատում բաժանմունքի աշխատանքը:

-Բաժանմունքը ստեղծվել է 2016 թ. ապրիլի 18-ին: Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ապահովված են պացիենտների հարմար կեցությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ամենակարևորը. մեր բաժանմունքը տարածաշրջանում տարբերվում է Paxman Cool Sculp սարքավորմամբ: Այն սարքին միացված սիլիկոնե սառեցվող գլխարկ է, որն իջեցնում է գլխամաշկի ջերմաստիճանը, սահմանափակում արյան հոսքը դեպի մազային ֆոլիկուլներ և այդպիսով նաև պաշտպանում մազը քիմիաթերապևտիկ դեղորայքի ազդեցությունից՝ 75-80%-ով կրճատելով մազաթափությունը: Կանանց համար ծանր է ոչ այնքան հիվանդության ու բուժման ընթացքը, որքան հենց մազաթափության փաստը: Ու այս գլխարկը մեծ հոգեբանական աջակցություն է:

Բաժանմունքն իր կարճատև գործունեության ընթացքում արդեն ունեցել է շուրջ 2850 հի-վանդ: Սա բավական մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով, որ մեր թիմը փոքր է, ըն-դամենը՝ 10 աշխատակից: Բաժանմունքի հաջող գործունեության հիմքը մեր որդեգրած մուլտիդիսցիպլինար մոտեցումն է, որը նախատեսում է յուրաքանչյուր պացիենտի հիվանդության քննարկում վիրաբույժի, ճառագայթաբանի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի մասնակցությամբ, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բուժման ճիշտ ռազմավարության մշակում, նաև ամբողջական դիագնոստիկայի կազմակերպում հենց «Էրեբունիե ԲԿ-ում, որը հագեցած է հետազոտական ախտորոշիչ բոլոր ծառայություններով:

-Ի՞նչ դեր ունի հոգեբանական ճիշտ մոտեցումը քաղցկեղով հիվանդ պացիենտների հանդեպ:

Լավ հարց տվեցիք, որովհետև Հայաստանում հոգեբանությանը լուրջ ուշադրություն չեն դարձնում: Ընդհանրապես ուռուցքային հիվանդությունները համարվում են պսիխոսոմատիկ հիվանդություններ. եթե կա ուռուցքային խնդիր, ուրեմն կա հոգեբանական խնդիր՝ տևական սթրես, վիրավորվածություն կյանքից կամ կոնկրետ անձից, բացասական չարտա-հայտված հույզեր, ներքին չլուծված խնդիրներ: Այսպիսի մարդկանց օրգանիզմում հաճախ են զարգանում ուռուցքներ: Դա բացատրվում է այսպես. տևական սթրեսները թուլացնում են իմունիտետը:

Իսկ ուռուցքային բջիջներ բոլորիս մոտ էլ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են, բայց քանի որ մեր իմունիտետը ուժեղ է՝ անմիջապես ճանաչում է այդ աննորմալ բջջին ու վերացնում, իսկ թույլ իմունիտետը պարզապես «հանձնվում էե: Այնպես որ հոգեբանական աջակցությունը ուռուցքաբանի կողմից շատ կարևոր է: Ես 6 ամիս հաճախել եմ Մ. Մադաթովի նեյրոլինգվիստիկայի դասընթացներին: Դրանք ինձ օգնել են բացահայտել խոսքի ուժն ու ազդեցությունը: Իր մի խոսքով բժիշկը կարող է բուժել հիվանդին, մի խոսքով՝ սպանել: Հիվանդը հույսով սպասում է բժշկի խոսքին: Քաղցկեղ ախտորոշումը միայն բավական է, որ մարդը հոգեբանորեն վատ տրամադրվի: Ես հիվանդի հետ խոսելիս չեմ հնչեցնում քաղցկեղ բառը, մարդիկ չեն ուզում դա լսել, գիտեն, բայց չեն ուզում լսել:

Բայց ես համարում եմ, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշումը, նրանից ոչինչ պետք չէ թաքցնել, որքան էլ դժվար լինի: Դրա համար ես մանրամասն խոսում նրա հետ, սպիտակ թղթի վրա նկարում եմ իր հիվանդությունը՝ գոյացությունը, բուժման փուլերը, որ հիվանդը նաև վիզուալ պատկերացում կազմի՝ ինչ է կատարվում իր օրգանիզմում, և դեպի ուր ենք մենք գնում: Ի դեպ, քաղա-քապետարանի հաստատմանն ենք հանձնել ծրագիր, որով նախատեսվում է հիմնել Քաղցկե-ղով հիվանդների սոցիալ-բժշկական, իրավական և հոգեբանական աջակցության հանրապե-տական ծառայություն, որտեղ կընդգրկվեն բուժված հիվանդներ, ովքեր լրատվամիջոցներով, տարբեր ակցիաների շրջանակներում կխոսեն իրենց հիվանդության հաղթահարման ու բուժման մասին՝ ցույց տալու համար, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Պարզապես պետք է մտածել, որ անելանելի իրադրություն չկա, միշտ կարելի է նվազագույնը 3 ուղի գտնել: Շատ կարևոր է, որ բժիշկը հիվանդին ասի՝ ես քեզ հետ եմ, քո կողքին, բայց դու էլ ինձ պիտի օգնես հիվան-դության հաղթահարման համար: Ու հավատացեք մարդիկ շատ գնահատում են, երբ զգում են, որ իսկապես իրենց կողքին ես:

website by Sargssyan