Ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ խուզարկությամբ 2000 եվրո է հայտնաբերվել
Դիտել նաև
«Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ (տեսանյութ)
Սա քաղաքական հաշվեհարդար է. փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանության միջոցով իշխանության դրսևորած այլանդակության մասին
Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին
Վայրագության կադրեր, որոնք «չի դիտել» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը (տեսանյութ)
Սա քաղաքական պատվեր է, իրավական աննորմալություն. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սամվել Օզմանյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում էր մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։
Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվել է։ 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և փոխանցվել Վաղարշապատի քննչական բաժին։