Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Փաշինյանն ավելի ակտիվ գործընկերներ կփնտրի, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» անհեռանկարային կառույցներ են». Երվանդ Բոզոյան

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր թիմակիցների հետ միասին արդեն քանի օր է քայլարշավ են անցկացնում: նրանք եղան նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Քայլարշավի նպատակը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելն է և նրան մերժելը:

14 օրվա երթից հետո, քայլելով Հայաստանի մի շարք քաղաքներով, ապրիլի 13-ին կհասնեն Երևան: Վերջնակետը լինելու է Ազատության հրապարակը, որտեղ տեղի կունենա հանրահավաք: ՔՊ-ի այս նախաձեռնությանը, սակայն, չեն միացել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:

«Փաստը» թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
-Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց ճանապարհային քարտեզին համահունչ շարժման մեջ են: Բայց «Ելք»-ի մյուս կուսակցությունները չեն պատրաստվում միանալ: Գևորգ Գորգիսյանը օրեր առաջ նշել էր, թե իրենք չեն հավատում այդ քայլերի հաջողությանը և, բացի այդ, գործող համակարգի դեմ պայքարելու համար պետք է այդ համակարգի դեմ մեկ այլ համակարգ ստեղծել: Արդյոք ճի՞շտ է այսպես մի կողմ քաշվելը, և սա կարո՞ղ է խոսել «Ելք»-ի մոտալուտ պառակտման մասին:

-Իմ կարծիքով «Ելք»-ը տակտիկական տեսակետից արդեն իսկ պառակտված է, որովհետև արդեն այդ խզումը եղել է, և իրենք չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված փողոցային գործընթացներին, ինչը միանշանակ կազդի նրանց հարաբերությունների վրա նաև Ազգային ժողովում:

Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց գնալ փողոց, որովհետև ինքն ուներ ռեյտինգ, և չէր ուզում կորցնել դա՝ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, ովքեր որևէ ռեյտինգ չունեն և նրանց մասնակցել-չմասնակցելը գոյություն չունեցող ռեյտինգի վրա որևէ կերպ չէր ազդի: Այսինքն՝ այստեղ ստրատեգիական տարաձայնություններ չկան, կան զուտ տակտիկական տարաձայնություններ, թե ինչպես պետք է հակազդեն վարչապետության խնդրին, որը հայտնի կլինի ապրիլից հետո:

Այստեղ ամեն մի կողմ փորձում է իր խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ հաշվետու լինել, որպեսզի ապագայում իր վարկանիշը չգցի, իսկ նրանք վարկանիշ չունեն, այն գցելու խնդիր չունեն և չեն ցանկանում փողոցային գործընթացների մեջ մտնելով, ինչ-ինչ հարաբերություններ փչացնել իշխանության հետ:

-ՔՊ-ն փորձում է նաև ցույց տալ, որ անում է ամեն հնարավորը, ինչը կարող էր: Այնպես չէ՞:

-Այո՛, փորձում են ապագայի համար վարկանիշը պահել:

-Ըստ Ձեզ՝ այս երկուշաբթյա քայլարշավն, ի վերջո, կարո՞ղ է ինչ-որ արդյունք ունենալ:

-Զուտ որպես փողոցային գործընթաց մեծ հեռանկարներ չեմ տեսնում: Սակայն չի բացառվում, որ եթե հարթակը տաքանա և պրոցեսը այլ պրոցես առաջացնի, այսպես ասած՝ ձնագնդու էֆեկտը աշխատեցնի, կարող է պառակտում առաջացնել իշխանական վերնախավում: Այդպիսի բան հնարավոր է:

-Եթե արդյունքում ոչ մի այլ գործընթաց չզարգանա, հաշվի առնելով նաև պառակտվածությունը «Ելք»-ում, հետագայում այս ամենը կարո՞ղ է հանգեցնել «Ելք»-ի «պաշտոնական» քայքայմանը, կամ դրա այլևս գոյություն չունենալուն:

-Քանի որ նրանց միջև ստրատեգիական տարաձայնություն չկա, չեմ կարծում, որ այս փուլում Փաշինյանը փորձի միանգամից տարանջատվել իրենցից, եթե, իհարկե, անձնական հարաբերությունների այդ վատթարացումը չվերածվի քաղաքական, հրապարակային հակամարտության: Այս փուլում այնպիսի իրավիճակ չի կարող առաջանալ, որ երկուստեք անհաղթահարելի հակասություն լինի և հայտարարեն, որ այլևս «Ելք» դաշինք գոյություն չունի: Սակայն հաշվի առնելով իր վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը հետագայի համար կփորձի ավելի ակտիվ գործընկերներ փնտրել: Մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» արդեն որևէ հեռանկար չունեն, դրանք անհեռանկարային կառույցներ են, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն:

-Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից նաև հետևություններ կանի:

-Հետևություն կանի հետագայում, ոչ այս պահին, եթե, իհարկե, անձնական հարաբերությունները շատ չխորանան:

Հարցազրույցը՝ Past.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan