Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում

«Փաշինյանն ավելի ակտիվ գործընկերներ կփնտրի, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» անհեռանկարային կառույցներ են». Երվանդ Բոզոյան

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր թիմակիցների հետ միասին արդեն քանի օր է քայլարշավ են անցկացնում: նրանք եղան նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Քայլարշավի նպատակը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելն է և նրան մերժելը:

14 օրվա երթից հետո, քայլելով Հայաստանի մի շարք քաղաքներով, ապրիլի 13-ին կհասնեն Երևան: Վերջնակետը լինելու է Ազատության հրապարակը, որտեղ տեղի կունենա հանրահավաք: ՔՊ-ի այս նախաձեռնությանը, սակայն, չեն միացել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:

«Փաստը» թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
-Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց ճանապարհային քարտեզին համահունչ շարժման մեջ են: Բայց «Ելք»-ի մյուս կուսակցությունները չեն պատրաստվում միանալ: Գևորգ Գորգիսյանը օրեր առաջ նշել էր, թե իրենք չեն հավատում այդ քայլերի հաջողությանը և, բացի այդ, գործող համակարգի դեմ պայքարելու համար պետք է այդ համակարգի դեմ մեկ այլ համակարգ ստեղծել: Արդյոք ճի՞շտ է այսպես մի կողմ քաշվելը, և սա կարո՞ղ է խոսել «Ելք»-ի մոտալուտ պառակտման մասին:

-Իմ կարծիքով «Ելք»-ը տակտիկական տեսակետից արդեն իսկ պառակտված է, որովհետև արդեն այդ խզումը եղել է, և իրենք չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված փողոցային գործընթացներին, ինչը միանշանակ կազդի նրանց հարաբերությունների վրա նաև Ազգային ժողովում:

Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց գնալ փողոց, որովհետև ինքն ուներ ռեյտինգ, և չէր ուզում կորցնել դա՝ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, ովքեր որևէ ռեյտինգ չունեն և նրանց մասնակցել-չմասնակցելը գոյություն չունեցող ռեյտինգի վրա որևէ կերպ չէր ազդի: Այսինքն՝ այստեղ ստրատեգիական տարաձայնություններ չկան, կան զուտ տակտիկական տարաձայնություններ, թե ինչպես պետք է հակազդեն վարչապետության խնդրին, որը հայտնի կլինի ապրիլից հետո:

Այստեղ ամեն մի կողմ փորձում է իր խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ հաշվետու լինել, որպեսզի ապագայում իր վարկանիշը չգցի, իսկ նրանք վարկանիշ չունեն, այն գցելու խնդիր չունեն և չեն ցանկանում փողոցային գործընթացների մեջ մտնելով, ինչ-ինչ հարաբերություններ փչացնել իշխանության հետ:

-ՔՊ-ն փորձում է նաև ցույց տալ, որ անում է ամեն հնարավորը, ինչը կարող էր: Այնպես չէ՞:

-Այո՛, փորձում են ապագայի համար վարկանիշը պահել:

-Ըստ Ձեզ՝ այս երկուշաբթյա քայլարշավն, ի վերջո, կարո՞ղ է ինչ-որ արդյունք ունենալ:

-Զուտ որպես փողոցային գործընթաց մեծ հեռանկարներ չեմ տեսնում: Սակայն չի բացառվում, որ եթե հարթակը տաքանա և պրոցեսը այլ պրոցես առաջացնի, այսպես ասած՝ ձնագնդու էֆեկտը աշխատեցնի, կարող է պառակտում առաջացնել իշխանական վերնախավում: Այդպիսի բան հնարավոր է:

-Եթե արդյունքում ոչ մի այլ գործընթաց չզարգանա, հաշվի առնելով նաև պառակտվածությունը «Ելք»-ում, հետագայում այս ամենը կարո՞ղ է հանգեցնել «Ելք»-ի «պաշտոնական» քայքայմանը, կամ դրա այլևս գոյություն չունենալուն:

-Քանի որ նրանց միջև ստրատեգիական տարաձայնություն չկա, չեմ կարծում, որ այս փուլում Փաշինյանը փորձի միանգամից տարանջատվել իրենցից, եթե, իհարկե, անձնական հարաբերությունների այդ վատթարացումը չվերածվի քաղաքական, հրապարակային հակամարտության: Այս փուլում այնպիսի իրավիճակ չի կարող առաջանալ, որ երկուստեք անհաղթահարելի հակասություն լինի և հայտարարեն, որ այլևս «Ելք» դաշինք գոյություն չունի: Սակայն հաշվի առնելով իր վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը հետագայի համար կփորձի ավելի ակտիվ գործընկերներ փնտրել: Մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» արդեն որևէ հեռանկար չունեն, դրանք անհեռանկարային կառույցներ են, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն:

-Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից նաև հետևություններ կանի:

-Հետևություն կանի հետագայում, ոչ այս պահին, եթե, իհարկե, անձնական հարաբերությունները շատ չխորանան:

Հարցազրույցը՝ Past.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan