«Խելագարվենք, գրավենք քաղաքները». Զարուհի Փոստանջյանի կոչը
Դիտել նաև
Խրամատները Երևանում են
Զարուհի Փոստանջյանին կանչել են ՔԿ
Զարուհի Փոստանջյանի ու Գևորգ Ստեփանյանի լիազորությունները չդադարեցվեցին
Ձեռնաշղթաները պետք է հագցնել ՔՊ-ականների ձեռքներին․ ինչպե՞ս է աշխատելու Փոստանջյանն ավագանիում. «Ժողովուրդ» (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Զատկի տոնին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորել էր, ապա կոչով դիմել՝ «Խելագարվենք, գրավենք քաղաքները»:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այո, իրենք ցանկանում են գրավել, իսկ պետք է գրավես, որ ազատագրես և հիմնադրես այնպիսի պետականություն, որտեղ մարդիկ ունեն հավասար իրավունքներ և օրենքի առաջ հավասար են։
«Միայն ապրիլով, եթե մեզ չհաջողվի ունենալ այն, ինչ մենք ցանկանում ենք, ապա ապրիլը պետք է շարունակվի։ Եվ միայն Երևանն ու Ազատության հրապարակը ներառելով՝ արդյունավետ չի կարող լինել, պետք է հնարավորինս շատ քաղաքներ ընդգրկված լինեն հեղափոխական շարժման մեջ»,- ասաց նա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: