Զինված ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված հանցագործը Ավան վարչական շրջանում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկից թալանել է 6 մլն 300 հազար դրամ գումար
Ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը զենքի նմանվող առարկայով զինված ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 6մլն 300 հազար դրամի գումար:
Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները և լուսանկարները՝ Shamshyan.com կայքում: