Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ները, կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանաարհի Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 FO 592 համարանիշի և Mercedes մակնիշի 83 ՏM 021 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ Shamshyan.com -ում: