Սյունիքում հայտնաբերված արկը վնասազերծման նպատակով տեղափոխվել է Արցախ. ԱԻՆ
Մարտի 29-ին, ժամը 11:35-ին ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս.-ը և ՊՆ թիվ N զորամասի սակրավորը նախօրեին Սյունիքում հայտնաբերված արկը վնասազերծման նպատակով տեղափոխել են Արցախի Հանրապետություն:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 17:20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից: