Հայտնի են Արցախում պայթյունից զոհված ականազերծողների անունները
Այսօր Արցախի Մարտակերտի շրջանում ականի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների անուններ են Պավել Ակոպով, Սամսոն Ավանեսյան և Մարատ Պետրոսյան: Այս մասին հայտնում է HALO Trust ականազերծմամբ զբաղվող կազմակերպությունը: Զոհվածները կազմակերպության աշխատակիցներ են եղել:
Պայթյունի հետևանքով վիրավորված երկու հոգին բուժում են ստանում Ստեփանակերտի հոսպիտալում։