Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունը
ՀՀ Բնապահպանության նախարարությունում մյուս նախարարությունների նման կան նախարարին կից տարբեր խորհուրդներ։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք որևէ դերակատարում ունեն դրանք վերջնական որոշումներ կայացնելիս, թե՞ ուղղակի ստեղծաված են ժողովրդավարության շղարշ ապահովելու համար։ Ամեն դեպքում այդ խորհուրդների նիստերն ըստ էության փակ են ԶԼՄ-ների համար, քանի որ դրանց վերաբերյալ հաղորդագրություն չի լինում նախարարության կայքում, ոչ էլ ծանուցում է ուղարկվում ԶԼՄ-ներին։ Հայաստանի Կանաչների միությունից մեզ տեղեկացրեցին, որ Հակոբ Սանասարյանի առաջարկով մարտի 29-ին հասարակական խորհրդում քննարկվելու է Ամուլսարի հարցը։ Մենք էլ նամակ գրեցին բնապահպանության նախարարության հանրային կապերի բաժին հետևյալ հարցերով․
1. Արդյո՞ք կարող են ՀՀ քաղաքացիներից գրանցվել և մասնակցել այդ քննարկմանը։
2. Արդյո՞ք ցանկացած ԶԼՄ կարող է մասնակցել այդ քննարկմանը և տեսանկարանել այն։
Ստացանք հետևյալ պատասխանը․
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը բաղկացած է 25 անդամից և հրավիրված են ևս 18 մասնագետ և ՀԿ ներկայացուցիչ։ Խորհրդակցությունների դահլիճը տեղավորում է 42 հոգու, և ցանկության դեպքում էլ շենքային պայմանները, ցավոք, թույլ չեն տալիս հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց։ Խորհրդի կազմում ընդգրկված են երկու բնապահպանական ուղղվածության լրատվամիջոցի՝ ecolur.org և econews.am կայքերի ներկայացուցիչներ։ Խորհրդի անդամ լրատվամիջոցների ներկայացուցիչներից բացի, ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ապահովում է նիստի աշխատանքների լուսաբանում։
Հարգանքներով՝ հասարակական խորհրդի անդամ Արմեն Վարդանյան
Հ․Գ․ Երբ այդ նույն դահլիճում տեղի է ունենում ասենք նախարարի մամուլի ասուլիսը՝ իրենք հրավիրում են բոլոր ԶԼՄ-ներին և չեն մտածում տարածքի սահմանափակության մասին։
Հարգանքով - Best regards,
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն - Armenian Environmental Front (AEF) Civil Initiative
Website: http://www.armecofront.net/
YouTube channel: http://www.youtube.com/user/armecofront
Facebook page: https://www.facebook.com/armecofront
Facebook group: https://www.facebook.com/groups/armecofront
Կապ / Contact person Լևոն Գալստյան / Levon Galstyan - հեռ./tel. +374 99 53 05 88, +374 91 53 49 59, +374 93 53 49 59
Հասցե` Երևան, Սպենդիարյան 5, բն. 24
Address: 5 Spendiaryan str. apt. 24, Yerevan, Armenia