Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ շախմատի զարգացման եւ մասսայականացման գործում ունեցած ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ Երվանդ Մկրտչյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն