Պաշտպանի աջակցությամբ կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման
Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում:
Դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ: Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ:
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: Արդյունքում՝ Քրեակատարողական վարչության միջնորդության հիման վրա Առողջապահության նախարարությունից ստացվել է ուղեգիր, և կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ախատակազմի հանրային կապերի բաժին
ք. Երևան 0002, Պուշկին 56ա
Հեռ. + 374 10 537 634
Բջջ. + 374 91 008 812
www.ombuds.am; www.children.ombuds.am