Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Նախարարը տապալել է առողջապահության քաղաքականությունը, իրականացնում է հիվանդապահության քաղաքականություն»

«Դեղամիջոցը տանձ չէ, առողջապահությունն էլ իրենց տատի բոստանը չէ», - խոսելով դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի մասին՝ այսպես սկսեց իր ելույթը Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը շաբաթ օրը կազմակերպված քննարկման ժամանակ:

Մի խումբ բժիշկներ այսօր հավաքվել ու քննարկում էին հենց այս կարգը: Կոշտ քննադատության ենթարկելով այս ուղղությամբ առողջապահության նախարարության գործելաոճը, Զաքարյանը հայտարարեց՝ առողջապահության նախորդ նախարարից էլ վատ է աշխատում ներկայիս նախարարը: Ընդգծեց՝ մի շարք հայտնի դեղարտադրող ընկերություններ արդեն փակել են Հայաստանում իրենց մասնաճյուղերը, դրանց շարքում է նաև բացառիկ դեղեր արտադրող ընկերություններից մեկը:

«Ամեն տանձ որ աճում է ամեն բոստանում, մարդիկ կարող են որոշել՝ էդ տանձը ուտեն ճիճուո՞վ, առանց ճիճուի՞, թե՞ ընդհանրապես չուտեն կամ խնձոր ուտեն, ուստի էդ վերաբերմունքը աշխատանքի դեղերի հանդեպ ընդունելի չի արդեն», - ասաց Սամվել Զաքարյանը՝ շարունակելով. - «Արդեն լսել եք երևի՝ մի քանի կազմակերպություններ փակվում են ներկայացուցչությունները, մի քանի կազմակերպություններ չեն ուզում աշխատեն՝ այ հենց նմանատիպ պետության, կառավարության աշխատանքի համար: Լավագույն կազմակերպություններից մեկը՝ հերիք չի փակել են ներկայացուցչությունը, հլը պահանջել են, նամակ են գրել, որ «այսօր բոլոր 23 դեղերիս ռեգիստրացիան կանգնացրեք»: Դեղեր կան՝ երկու տարի, երեք տարի դեռ ռեգիստրացիա ունեն, դիստրիբյուտորները կարող են հասցնել մեր սպառողին, մեր հիվանդին, մեր բժիշկներին, որ կարողանան դուրս գրեն»:

Այսօրվա միջոցառման կազմակերպիչներն ասացին, որ հրավիրել էին նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչներին: Միջոցառմանը, սակայն, նախարարությունից որևէ մեկը ներկա չէր:

Առողջապահության ոլորտի փորձագետ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ հիվանդին պոլիկլինիկա ուղղորդող առողջապահության նախարարությունը մոռացել է, որ այդ բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությունն ու լաբորատոր հետազոտությունների որակը դեռ շատ ցածր մակարդակ ունի:

«Ունենք պոլիկլինիկաներ, որ 40 տարվա ռենտգեն ապարատ ունեն: Հիմա էդ բոլոր հետազոտությունները պետք է անեն, որ բժիշկը, թերապևտը կամ մասնագետը կամ ընտանեկան բժիշկը դրա հիման վրա գրի եզրակացություն և դուրս գրի դեղատոմս: Դա չի ապահովված՝ ասում են «դեղատոմս գրիր»: Էս բժիշկն էլ դրա համար ստիպված պետք ա ուղարկի, չէ՞, հետազոտության, որ դեղատոմս գրի», - ընդգծեց Արիստակեսյանը: «Մենք ասում ենք, որ էսօրվա նախարարը տապալել է քաղաքականությունը առողջապահության, ինքը իրականացնում է հիվանդապահության քաղաքականություն, ինքը մոռացել է, որ օրենքով իրան վերապահված է երկրում իրականացնել առողջապահության քաղաքականություն, ինքը զբաղվում է ապահովագրական շուկայի քաղաքականությամբ՝ սոցփաթեթի բաները տալու է ապահովագրական ընկերություններին, այդ թվում՝ իր ապահովագրական ընկերությանը», - հայտարարեց փորձագետը:

Հայաստանում գրանցված 4 հազարից ավելի դեղերի ուղիղ կեսը հոկտեմբերից վաճառվելու է արդեն միայն դեղատոմսով:

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կազմակերպած այսօրվա միջոցառմանը ներկա բժիշկներն ասացին՝ մասնագետների հետ քննարկումներ չեն արվել, տեղեկատվության պակաս կա:

Ծովինար Ալեքսանյանն Արմավիրի մարզից է, ընտանեկան բժիշկ: Ասաց՝ նախարարությունը մոռացել է, որ անասնաբույժներ էլ կան, ընդգծեց՝ նրանք փաստորեն այսօր չեն կարողանում դեղատոմս գրել, նեղսրտեց՝ այս նոր կարգն իրենց անասնաբույժ է դարձրել:

«Գյուղի բժիշկը դեղատոմսերի ներդնելուց հետո դարձել է նաև անասնաբույժ: Անասուններին գյուղում ժողովուրդը սրսկում էին՝ դեղատներից գնում էին, անասնաբույժը նշանակում էր, և սրսկում էին: Հիմա անասնաբույժը չի կարող դեղատոմս դուրս գրել, իսկ էդ անտիբիոտիկը, որպեսզի իրանց խոշոր եղջերավոր անասունը չսատկի, <...> ինչպե՞ս ձեռք բերեն. դիմում են ինձ՝ ինչպե՞ս վարվեմ», - ասաց Ալեքսանյանը:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գրիգորյանն առաջարկում է համախմբվել ու ստեղծել մի կառույց, որտեղ կքննարկվեն համակարգի խնդիրներն ու դրանց մասին համակարգված առաջարկներ կներկայացվեն նախարարությանը: Պնդեց՝ դեղատոմսին ոչ ոք դեմ չէ, բայց գործիքակազմն է սխալ ընտրված:

«Էդ կառույցը, որ ես առաջարկում եմ, ինքը լինելու է որպես բժիշկների շահերի պաշտպանություն, բժիշկների իրավական պաշտպանություն, առողջապահական կազմակերպությունների շահերի պաշտպանություն և ընդհանուր, համընդհանուր դիրքորոշման արտահայտում: Եվ դա միանձնյա ղեկավարվող կառույց չեմ ես առաջարկում, այլ առաջարկում եմ, որ խորհուրդը, ով որ ղեկավարելու է, լինի կազմակերպությունների ղեկավարներից բաղկացած», - ասաց Գրիգորյանը:

Azatutyun.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan