Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին դատի են տվել
Դիտել նաև
Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան
ՀՀ տարածքում ռեստորանը պարտավոր է ունենալ հայերեն մենյու, բայց պարտավորություն չունի սպասարկման լեզվի մասով
«Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է, նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով»․ «Արտ Բազիսը»՝ ներկայացնում է Փաշինյանի որդու ցուցահանդեսը
Դատարնը որոշել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործը քննել դռնփակ
Թե ինչ կարող էր տեղի ունենալ հետո Եռաբլուրում, երբեք հայտարարություն չեմ արել. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակից Վարազդատ Հակոբյանին, վերջինս էլ իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդի գումարը:
Նկատենք, որ քաղաքացի Վարազդատ Հակոբյանը այսքանով չի բավարարվել և դատարան միջնորդություն է ներկայացրել, որ պատասխանողին, ի դեմս մարզպետի, արգելեն որոշակի գործողությունների իրականացումը: Սակայն դատարանը մերժել է Հակոբյանի միջնորդությունը, ինչը ըստ էության այդքան էլ զարմանալի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: