Հետազոտության բոլոր փուլերը պետք է կատարվեն հստակ սահմանված կարգով. Փառանձեմ Խաչատրյան (ֆոտոշարք)
1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն. անոնս (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՔԾ-ն իրավունք չունի Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու դատական ակտը որակել ապօրինի. 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյան (տեսանյութ) Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. ԱԱԾ տնօրեն Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ) «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Կառավարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ
ԼՐԱՀՈՍ
Վրաստանի նախկին քաղաքացիներն այսօրվանից հնարավորություն ունեն վերականգնել քաղաքացիությունը Տնտեսությունը զարգացնում է թե՛ մանր և միջին բիզնեսը, և թե՛ հանքարդյունաբերությունը Վաղը կարգելվի Հանրապետության հրապարակում եւ նրան կից փողոցներում մեքենաների կայանումը. Ոստիկանություն Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն. անոնս (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ (ֆոտոշարք) Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել Փաստաբանների հայտարարությունը. Տիկին Ֆարմանյանը առայժմ չի վերադառնա ՀՔԾ-ն իրավունք չունի Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու դատական ակտը որակել ապօրինի. 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյան (տեսանյութ) Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. ԱԱԾ տնօրեն Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց առաջ նախկին պաշտոնյաները խորհրդավոր հանդիպում են ունեցել. «Ժողովուրդ» Բացահայտվել են պարտադիր զինծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը Ուղերձ` Հակոբ Պարոնյանից Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը ցանկանու՞մ է դառնալ ՀԱՊԿ անդամ Հանրահավաքներ կանցկացվեն նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունաստանում Կառավարության հերթական նիստը (ուղիղ միացում) Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ կան. ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը Փաշինյանի խորհրդականը մութ պատմության կիզակետու՞մ. կարող է քրեական գործ հարուցվել Մարտի 1-ի գործով անցնող հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. նա աշխատում էր նախագահականում. «Հրապարակ» Օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչվել են ուժը կորցրած Լուսինե Թովմասյանի հանգիստը Հունաստանի Ռոդոս կղզում (լուսանկարներ) 3,5 մլն դոլարով տուն գնած գեներալը պաշտոնանկ արվեց. քրեական գործ կլինի՞ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնել Պայթյունի սպառնալիքի հեղինակի պահանջի մասով` ԱՆ պարզաբանումը Ի՞նչ կարծիքի եք. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան Դատական համակարգում վրդովված են և սարսափած Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին Սամվել Ֆարմանյանը քրոջ չարաշահումների մասին ասելիք չունի Ծաղկաձորում տեղի է ունենալու ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը Նիկոլ Փաշինյանի դուստրը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ) Սերժի Վաչոյի ընկերը` ԴԱՀԿ պետ «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել Առնվազն 25 զոհ Քաբուլում այսօր կատարված հարձակման հետևանքով ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվեց աշխատանքից Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ) Գողություն սրճեփ սարքից (լուսանկարներ) ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Արամ Օրբելյան․ Եթե Վերաքննիչի որոշումը նույն տեսքով մնա, Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի ( Տեսանյութ) Նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը. Մանե Թանդիլյան (տեսանյութ) «Բնապահպանները» պետք է Փաշինյանի ստրատեգիայի տառին համապատասխան փոխեն իրենց լոկացիան՝ փակելով այլ հանքեր տանող ճանապարհը Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից. ով է նրան փոխարինել Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ) Անահիտ Ֆարմանյան. «Մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը» Աննա Հակոբյան. «Հրապարակները ինձ համար մնացին նույնը» Դոն Պիպոն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. դատավորին պարտադրվե՞լ է նման որոշումը Ադրբեջանի պետական հեռուստաալիքով ցուցադրել են Մեծ Հայքի քարտեզը (Լուսանկար) Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող չափազանց կարևոր դրական իրադարձություն Պենտագոնը հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ Կառավարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց Ընդամենը ջուր լցվեց Քոչարյանի ջրաղացին Էրդողանը առաջարկում է բոյկոտել IPhone-ը (տեսանյութ) ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Սպանել ու հափշտակել է ոսկյա իրերը և գումարը. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային Թուրքիան գործնական պատասխան է տվել ԱՄՆ-ի կիրառած մաքսային պատժամիջոցներին Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը. ՀՀ վարչապետ Կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին (տեսանյութ) Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Տիգրան Բալայանը դեսպան կնշանակվի Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. գյուղապետարաններում ստուգումներ անելու գործին իրավապահներն են միացել Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Ալյուրը թանկացել է
Հարցում

Հետազոտության բոլոր փուլերը պետք է կատարվեն հստակ սահմանված կարգով. Փառանձեմ Խաչատրյան (ֆոտոշարք)

Որակյալ բուժման հիմքում ախտորոշման վստահելի տվյալներն են: Յուրաքանչյուր բժիշկ բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելիս պետք է առավել քան համոզված լինի, որ ձեռքի տակ գտնվող հետազոտությունների տվյալները ճշգրիտ են: Հետազոտությունների որակի նկատմամբ հետևողականությունն ու սրտացավությունը “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոնի առաջատար մասնագետներին հնարավորություն տվեց ախտորոշման որակի նոր չափանիշներ սահմանել ՀՀ-ում ու գործունեության կարճ ժամանահատվածում շահել ևˊ պացիենտների ևˊ բժիշկների վստահությունը: Կենտրոնի գործունեության մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է Հիստոջենի համահիմնադիր, ՀՀ գլխավոր ախտաբան, բ.գ.թ Փառանձեմ Խաչատրյանը:

-Տիկին Խաչատրյան, հետազոտությունների ի՞նչ սպեկտր է առաջարկում “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը: Ո՞ր դեպքում պետք է պացիենտը դիմի Ձեզ:

-Հիստոջենը պաթոլոգիայի կենտրոն է, ուստի պացիենտը մեզ դիմում է, երբ կա ձևաբանական հետազոտությունների կարիք՝ բջջաբանական, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիկան և մոլեկուլային: Հիմնականում մեզ այցելում են արդեն իսկ կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց մեզ մոտ, օրինակ վահանագեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ ու ի՞նչ կարևորություն ունեն հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններն այս հարցում:

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում մի շարք մասնագետների կողմից, և այդ շարքում հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններնն ունեն իրենց ուրույն դերը: Մասնավորապես առանց այս մեթոդների անհնար է ճշտել ուռուցքի հյուսվածքային տեսակը, ենթատեսակը, մոլեկուլային դիմագիծը, ինչը խիստ անհրաժեշտ է բուժման գործընթացը թիրախային և ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ գնահատվում է ուռուցքի հեռացման արմատականությունը, մետաստազների առկայությունը հարակից ավշահանգույցներում և այլն: Հիստոջենը բոլոր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գործում առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցումներ` ըստ որակի, ճշգրտության, ախտորոշման տրման ժամանակի և այլն: Դա տարբերվում է ներկայումս մեր երկրում գործող որոշ կենտրոնների մոտեցումներից, բայց այն է, ինչ անհրաժեշտ է բժշկագիտության արդի ռիթմի համար:

-Ի՞նչն է ամենակարևորը հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների ճշգրտությունը ապահովելու հարցում:

-Կան մի շարք կարևոր հանգամանքներ, սկսած դեռ վիրահատարանից կամ միջամտության սենյակից, երբ օրգանիզմից վերցրած հյուսվածքային նմուշը պետք է անհապաղ դրվի ֆիքսող համապատասխան լուծույթի մեջ: Այնուհետև հյուսվածքի մշակման յուրաքանչյուր փուլ պետք է կատարվի հստակ սահմանված կարգով` ըստ միջազգային ուղեցույցերի և գործելակարգերի: Կարևորագույն հանգամանք է նաև հենց հյուսվածաբանական հետազոտություների համար նախատեսված քիմիկատների ընտրությունը: Եվ իհարկե, արդյունքները վերլուծող մասնագետների կոմպետենտությունը, քանի որ այս հետազոտությունների պարագայում միայն ժամանակակից սարքավորումները և նյութերը բավական չեն, առանցքային են հենց ախտաբաններն իրենց գիտելիքներով:

-Տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի կենտրոնը:

-Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ ձևաբանական հետազոտությունների բոլոր փուլերը լիարժեք և որակյալ կատարելու համար, ընդհուպ մինչև ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտությունների համակարգը: Իրականացնում ենք ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտություններ ճշգրիտ արդյունքներով, թիմային հստակ կանոնակարգված աշխատանքով յուրաքանչյուր փուլում՝ որակի ապահովման համար:

-Դուք տեսնո՞ւմ եք Հիստոջեն կենտրոնի առաքելությունը քաղցկեղի կանխարգելման ո ւ պայքարի դաշտում:

Քաղցկեղի կանխարգելման ու պայքարի դաշտում Հիստոջենի դերակատարումն առանցքային է այնքանով, որ հենց մեր կենտրոնում և միասին են աշխատում Հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր ախտաբանները, ովքեր ընդգրկված են Առողջապահության Նախարարության ՛՛Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության՛՛ ստեղծման թիմի կազմում: Բացի այդ Հիստոջենի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև ՛՛Ախտաբանների և բջջաբանների՛՛ հայկական ասոցիացիայի հետ՝ ուղեցույցերի, գործելակարգերի մշակման և ներդրման, միջմասնագիտական քննարկումների կազմակերպման և այլ առումներով:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:

Բժշկագիտության մեջ ընդունված ամենակարևոր սկզբունքով՝ Noli nocere – Մի՛ վնասիր: Օգնիր, եթե կարող ես, եթե ոչ, գոնե ավելի մի բարդացրու:

-Նոր ծրագրեր սպասվու՞մ են:

Միանշանակ այո, սակայն ամեն ինչ իր ժամանակին: Ամեն դեպքում բոլոր նոր զարգացումներն ունեն մեկ միտում՝ ճշգրիտ ախտորոշում սեղմ ժամկետներում:

Առողջապահական համակարգ

website by Sargssyan